Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի տանելու համար նախատեսված շեմը կիջեցվի. Գալյան
14:02 03.11.2026 (Թարմացված է: 14:16 03.11.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` հանրաքվեն կարող է կայանալ միայն նախագծի մանրակրկիտ, լայն հանրային քննարկումներից հետո, ոչ մի վերջնաժամկետ չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի տանելու համար նախատեսված շեմը ապագայում կիջեցվի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում` ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այդ նախագծին` որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե այնպիսի բան է առաջարկելու, որից ընդդիմությունը չի հրաժարվի։
Նշենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի տանելու (նշանակելու) համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն ⅔–ը։ Եթե Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացրել են քաղաքացիները (200 000 ստորագրությամբ) կամ պատգամավորների 1/3-ը, և Ազգային ժողովը դեմ է քվեարկում կամ չի ընդունում այն, ապա նախագիծը խորհրդարանական մեծամասնության կամքին հակառակ հանրաքվեի ուղարկելու համար որոշումը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (3/5)։
Նախարարը դժվարացավ ասել, թե որքան կլինի այդ շեմը, սակայն նշեց, որ հիմա սահմանադրական փոփոխությունների նախագծում այդ մասին նշված է, և էլ ավելի ամուր կարգավորում ևս կա նախագծում, որն առաջարկելու են ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։
«Նոր Սահմանադրության ընդունումից հետո նույնպես Սահմանադրությունը փոփոխել հնարավոր կլինի միայն հանրաքվեով»,– հայտարարեց նա` հստակեցնելով, որ ոչ թե Ազգային ժողովի հաստատման կարիք չի լինի, այլ հանրաքվեի դնելու համար կլինի որոշակի շեմ։
Նրա խոսքով` ԱԺ–ն չի կարողանա փոփոխություններ անել Սահմանադրությունում, սակայն կկարողանա սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի։
«Քանի որ Սահմանադրությունն ընդունում է ժողովուրդը և իրականում այդ մեխանիզմն ավելի բարդ է, քան ԱԺ կողմից փոփոխություններ անելը, ապա թող որոշի ժողովուրդը»,– նշեց Գալյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների քննադատությանը, ապա նախարարը կարճ արձագանքեց.
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների քննադատությանը, ապա նախարարը կարճ արձագանքեց.
«Սահմանադրության նախագիծը շատ բալանսավորված է լինելու, իսկ ընդդիմությունը շատ բան է ասում` գլուխը պատին է տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Հեր՛իք է, բա՛վ է, սա մեր ներքին գործն է ու ուզում ենք, որ ժողովուրդը որոշի։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում նրանց ասածները»,– ընդգծեց Գալյանը` արձագանքելով ընդդիմության այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններն արվում են Բաքվի թելադրանքով։
Խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության համար․ Գալյան
Ըստ նրա` հանրաքվեն կարող է կայանալ միայն նախագծի մանրակրկիտ, լայն հանրային քննարկումներից հետո. ոչ մի վերջնաժամկետ չկա։
Ըստ նրա` հանրաքվեն կարող է կայանալ միայն նախագծի մանրակրկիտ, լայն հանրային քննարկումներից հետո. ոչ մի վերջնաժամկետ չկա։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։