00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ ճակատագիր կունենա փողոցային պայքարը. Մարուքյանը վերլուծել է Փաշինյանի քայլերը

© SputnikԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը` քայլ առ քայլ ներկայացնելով իշխանությունների առաջիկա անելիքները։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազդարարած փողոցային պայքարն այլևս չի կարող նախկին ժողովրդականությունը վայելել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը ու դեմ արտահայտվի դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը։ Նա նշեց, որ այդ դեպքում հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ։ Իսկ ընդդիմությունն ուզում է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը` Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը, և կա՞ երաշխիք, որ դա կլինի Բաքվի վերջին պահանջը Հայաստանից։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր ջանքերը կուղղվեն ընդդիմության հարցերի պատասխանները ստանալուն։
Մարուքյանի գնահատմամբ` որևէ գաղտնիք չկա, վարչապետը հանգամանալից հրապարակել է իր հետագա անելիքների ճանապարհային քարտեզը` քայլերի հերթականությամբ։
«Սկզբից ընդդիմությանը պետք է ասեն` ձեր պահանջած երաշխիքը մենք բերել ենք Ադրբեջանից։ Փաշինյանը կառչել է ընդդիմության այդ հարցից և ասում է. «Սա իրավիճակ է փոխել։ Քանի որ այդ հարցը տվել եք, մենք շատ լավատես ենք, որ դուք կհամագործակցեք մեզ հետ, և մենք կգնանք, Ալիևից կբերենք այդ երաշխիքները»։ Իսկ երաշխիքը ինչ–որ խոսք պետք է լինի, որ, ժողովո՛ւրդ ջան, իրենք ասում են, որ եթե Սահմանադրությունը ընդունեք, այլևս պահանջ չի լինի, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Դրանից հետո պետք է ասեն. «Դե՛, տվե՛ք այդ պակասող ձայները»։ Եթե դրանից հետո ընդդիմությունը չտա այդ ձայները, Փաշինյանն ասում է, որ իրականացնելու են հանրային ճնշում, այսինքն՝ ցույցեր խորհրդարանի մոտ, հանրահավաք` պահանջով, որ ընդդիմադիր պատգամավորները տան այդ 6 ձայները»,– նշեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հնարավոր փողոցային պայքարին, «Լուսավոր Հայաստանի» նախագահի համոզմամբ, դրա նարատիվները կունենան հետևյալ բովանդակությունը. «Դուք չեք ցանկանում խաղաղություն, դուք ուզում եք պատերազմ, դրա համար էլ չեք տալիս այդ 7 ձայնը»։
Մարուքյանը հիշեցրեց, որ իշխող թիմի ղեկավարն ու առանցքային անդամներն արդեն հայտարարել են, որ Սահմանադրության նախագիծն ընդունելու և այն հանրաքվեի դնելու համար պակասող ձայները տալով` ընդդիմությունը ոչ թե Սահմանադրությանն է «այո» ասում, այլ Հայաստանի ժողովրդին է հնարավորություն տալիս քվեարկությամբ որոշելու։ Հետևաբար հաջորդ կարգախոսը, Մարուքյանի ձևակերպմամբ, կարող է հնչել այսպես. «Դուք մի՛ որոշեք, թող ժողովուրդը որոշի» ։
«Այս սովորական մանիպուլյատիվ քարոզչական մեթոդով իրենք փորձելու են ճնշում գործադրել, և դրա մասին արդեն բաց խոսում են։ Ու Փաշինյանը կանի մոտավորապես այն, ինչ սովոր է տեսնել մեր ժողովուրդը, բայց ես չեմ կարծում, որ այդքան ժողովրդականություն կարող է վայելել նրա այս անգամվա հնարավորությունը»,– ընդգծեց քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է այս սցենարի առաջին արարին` Բաքվից երաշխիքներ ստանալուն, Մարուքյանը համոզված է, որ Ալիևը կստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը։
Փաշինյանի ներկայացրած սցենարի զարգացման մյուս տարբերակն էլ Սահմանադրության նախագծի օգտին չքվեարկելու դեպքում խորհրդարանը ցրելն է, որի մասին նա հայտարարել էր հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում` ակնարկելով նոր` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Հետևաբար, Մարուքյանի մեկնաբանմամբ, եթե ընդդիմությունը պատրաստ է նոր ընտրությունների, կարող է չքվեարկել։ Ինքն անձամբ կասկած չունի`եթե Սահմանադրության նախագիծը չընդունվի, կլինեն նոր ընտրություններ։
Լրահոս
0