00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
65 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության համար․ Գալյան

© Sputnik / Aram NersesyanՍրբուհի Գալյան
Սրբուհի Գալյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ Անկախության հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս արդիական չեն։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Իմ ընկալումը թերևս այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել։ Խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության»,– ասաց նախարարը։
Նա նշեց` առաջարկել է, որ նախարարությունը շարունակի աշխատանքը, իսկ Սահմանադրության նախագիծը հրապարակվի հենց գերատեսչության անունից։
Նախարարը հավելեց, որ խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն արտահայտելու նախագծի ցանկացած դրույթի վերաբերյալ։ Գալյանը հավելեց, որ խորհրդի հետ արդեն քննարկվել է Սահմանադրության հոդվածների շուրջ 70–80 տոկոսը, սակայն անդամները դեռ ամբողջությամբ ծանոթ չեն նախագծի ներկայիս տեքստին։
«Այստեղ պատասխանատուն մենք ենք, այսինքն՝ արդարադատության նախարարությունն է տեքստի բովանդակության վերջնական պատասխանատուն լինելու»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող սահմանադրական կարգավորմանը՝ Գալյանը հայտնեց, որ այս պահին որոշվել է այն նույնությամբ արտացոլել նոր Սահմանադրության նախագծում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ հրապարակումից հետո նախագիծը դեռ քննարկվելու և լրամշակվելու է, ուստի որևէ դրույթ վերջնական և անփոփոխ չի համարվում։
Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղում անելու շուրջ տարաձայնություններին՝ նախարարը հայտարարեց, որ հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս արդիական չեն։
«Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել, և այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումները ժամանակավրեպ են։ Մենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման նպատակադրում չունենք»,– ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի ներկայիս առաջնահերթություններն են պետականության հարատևությունը, բարեկեցությունը, զարգացումը, անկախության և ինքնիշխանության ամրապնդումը։ Անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը՝ նախարարը հայտարարեց, որ քաղաքական ուժերը չպետք է խոչընդոտեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը, քանի որ Սահմանադրության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն քաղաքացիները։
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Խորհրդում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմում փոփոխություններ են կատարվել։ Հոկտեմբերի 28-ի որոշմամբ խորհրդում ընդգրկվել է նաև ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ կփորձեն ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։
Լրահոս
0