https://arm.sputniknews.ru/20261029/hanrajin-tshnshum-kgvortsadrenq-nikvol-pashinjany-sparnac-paterazmvov-ev-cujcervov-108651815.html
Հանրային ճնշում կգործադրենք. Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատերազմով և ցույցերով
Հանրային ճնշում կգործադրենք. Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատերազմով և ցույցերով
Sputnik Արմենիա
Նա հերթական անգամ հայտարարեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի գործոնի հետ։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T13:37+0400
2026-10-29T13:37+0400
2026-10-29T14:11+0400
հայաստան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108652385_0:0:1267:712_1920x0_80_0_0_a70f4ff7f2b109867a77ceb15344b9be.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Նա շեշտեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված կլինի կողմ քվեարկել նախագծին։Նա կրկին ընդգծեց` նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված, ու իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։ Փաշինյանը հերթական անգամ ընդգծեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի կամ արտաքին այլ գործոնից։ Նա համոզված է` ՀՀ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարն ու գաղափարախոսությունը, ինքն էլ խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու այլընտրանք չի տեսնում։ Ըստ Փաշինյանի` սա իր` որպես ՀՀ վարչապետի թիվ 1, 2, 3 առաքելությունն է ու ինքը հետևողական ու աննահանջ գնալու է այդ ճանապարհով։«Երբ ես գամ, ասեմ` այո, այս ամենի արդյունքում վերջ, ես երաշխավորում եմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է և վավերացվելու է, ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու։ Դա նշանակում է ոչնչանալ տեղում։ Չի կարող ընդդիմությունը նման իրավիճակում դեմ քվեարկել։ Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվեի քաղաքական պրոցես»,– հայտարարեց Փաշինյանը:Ըստ նրա` շատ տարօրինակ մի բան տեղի կունենա, եթե ընդդիմությունը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին։Նրա խոսքով` եթե այդ սցենարն էլ չաշխատի, ապա գործող իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, եթե 100 տոկոսով երաշխավորված լինի, որ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդանում չի լինի։ «Երբ նման բան լինի, ապա այսօրվա ընդդիմությունն ինքնապաշտպանման բնազդից կողմ կքվեարկի»,– վստահեցրեց նա։Փաշինյանի խոսքով` երեկվա հարցուպատասխանից հետո եկել է այն եզրակացության` եթե մեկ շաբաթ առաջ կարծում էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր սցենարներից մեկն է, ապա հիմա կարծում է, որ այդ սցենարի հավանականությունը խիստ նվազել է, քանի որ քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չի լինելու։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը բացահայտ հայտարարեց` հնարավորություն ունի սահմանադրական հանրաքվեի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Sputnik Արմենիա
Փաշինյանը բացահայտ հայտարարեց` հնարավորություն ունի սահմանադրական հանրաքվեի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
2026-10-29T13:37+0400
true
PT2M18S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108652385_106:0:1055:712_1920x0_80_0_0_9a436de32429eecb12c1dcb2eda5004d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, видео
Հանրային ճնշում կգործադրենք. Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատերազմով և ցույցերով
13:37 29.10.2026 (Թարմացված է: 14:11 29.10.2026) Նա հերթական անգամ հայտարարեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի գործոնի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա շեշտեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված կլինի կողմ քվեարկել նախագծին։
«Կարող են ասել` համաձայն չեն նախագծին, բայց համաձայն են, որ քաղաքական պրոցես սկսի ու ժողովուրդը որոշի։ Ես երեկ ԱԺ–ում կառավարության հարցուապատասխանից հետո տեսա այդ հնարավորությունը։ Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, որ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի` արդյոք երաշխավորում եմ խաղաղություն, ապա Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն` կստացվի կողմ քվեարկել պատերազմին։ Հարցը հնչելուն պես որպես երաշխիք դնելու եմ իմ քաղաքական վստահելիությունն ու մանդատը»,– ասաց Փաշինյանը։
Նա կրկին ընդգծեց` նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված, ու իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։ Փաշինյանը հերթական անգամ ընդգծեց, թե Անկախության հռչակագրի գաղափարաբանությունից հրաժարվելը կապ չունի Ադրբեջանի կամ արտաքին այլ գործոնից։ Նա համոզված է` ՀՀ ժողովուրդը պաշտպանելու է այդ գաղափարն ու գաղափարախոսությունը, ինքն էլ խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու այլընտրանք չի տեսնում։ Ըստ Փաշինյանի` սա իր` որպես ՀՀ վարչապետի թիվ 1, 2, 3 առաքելությունն է ու ինքը հետևողական ու աննահանջ գնալու է այդ ճանապարհով։
«Երբ ես գամ, ասեմ` այո, այս ամենի արդյունքում վերջ, ես երաշխավորում եմ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է և վավերացվելու է, ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու։ Դա նշանակում է ոչնչանալ տեղում։ Չի կարող ընդդիմությունը նման իրավիճակում դեմ քվեարկել։ Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, դրանից հետո կսկսվեի քաղաքական պրոցես»,– հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա` շատ տարօրինակ մի բան տեղի կունենա, եթե ընդդիմությունը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին։
«Եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ նման դեպք տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։
Նրա խոսքով` եթե այդ սցենարն էլ չաշխատի, ապա գործող իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, եթե 100 տոկոսով երաշխավորված լինի, որ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդանում չի լինի։
«Երբ նման բան լինի, ապա այսօրվա ընդդիմությունն ինքնապաշտպանման բնազդից կողմ կքվեարկի»,– վստահեցրեց նա։
Փաշինյանի խոսքով` երեկվա հարցուպատասխանից հետո եկել է այն եզրակացության` եթե մեկ շաբաթ առաջ կարծում էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր սցենարներից մեկն է, ապա հիմա կարծում է, որ այդ սցենարի հավանականությունը խիստ նվազել է, քանի որ քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չի լինելու։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում
ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն
պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 23-ին
հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։