https://arm.sputniknews.ru/20261102/nvor-sahmanadrutjuny-khaghaghutjun-kberi-pashinjann-uzum-e-stanal-ajs-harci-pataskhany-108771661.html
Նոր Սահմանադրությունը խաղաղություն կապահովի՞. Փաշինյանն ուզում է ստանալ հարցի պատասխանը
Նոր Սահմանադրությունը խաղաղություն կապահովի՞. Փաշինյանն ուզում է ստանալ հարցի պատասխանը
Sputnik Արմենիա
Իշխանությունը կփորձի պատասխանել ընդդիմության հարցերին։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T10:57+0400
2026-11-02T10:57+0400
2026-11-02T12:24+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
խաղաղություն
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768261_0:84:1600:984_1920x0_80_0_0_9366e2c616f59dc48638a98a4b1eb94b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակՓաշինյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունն անցյալ շաբաթ բավականին լեգիտիմ և կարևոր հարց հնչեցրեց՝ նոր Սահմանադրության ընդունումը կհանգեցնի՞ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և արդյոք Բաքվի հետ հարաբերություններում այլևս չեն լինի նոր կոնֆլիկտային օրակարգեր։ՀՀ վարչապետը համոզված է` եթե կարողանան այդ հարցերին համոզիչ պատասխանել, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։Փաշինյանը հավելեց, որ նոր Սահմանադրության նախագիծն ամենայն հավանականությամբ կհրապարակվի այս տարվա նոյեմբերին։Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768261_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1a2191cebd6da5e98776ed6471812e37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղություն, սահմանադրություն
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղություն, սահմանադրություն
Նոր Սահմանադրությունը խաղաղություն կապահովի՞. Փաշինյանն ուզում է ստանալ հարցի պատասխանը
10:57 02.11.2026 (Թարմացված է: 12:24 02.11.2026) Իշխանությունը կփորձի պատասխանել ընդդիմության հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ
Փաշինյանը հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունն անցյալ շաբաթ բավականին լեգիտիմ և կարևոր հարց հնչեցրեց՝ նոր Սահմանադրության ընդունումը կհանգեցնի՞ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և արդյոք Բաքվի հետ հարաբերություններում այլևս չեն լինի նոր կոնֆլիկտային օրակարգեր։
«Առաջիկայում մեր ջանքերը կուղղվեն այս հարցերի պատասխանները ստանալուն»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը համոզված է` եթե կարողանան այդ հարցերին համոզիչ պատասխանել, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։
Փաշինյանը հավելեց, որ նոր Սահմանադրության նախագիծն ամենայն հավանականությամբ կհրապարակվի այս տարվա նոյեմբերին։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը
քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն
ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը
խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։