00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
1 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցի վարույթները կարճվել են

© SputnikСтепан Асатрян (бывший отец Арам) и Арамаис Тахмазян (бывший отец Таде) на первом заседании суда по делу епископа Мкртича Прошяна (26 января 2026). Аштарак
Степан Асатрян (бывший отец Арам) и Арамаис Тахмазян (бывший отец Таде) на первом заседании суда по делу епископа Мкртича Прошяна (26 января 2026). Аштарак - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2026
Բաժանորդագրվել
Քահանաներին կարգալույծ անելու կաթողիկոսի տնօրինությունը համարվել է եկեղեցու ներքին գործը:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահել են դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը)։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից:
Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց էին ներկայացրել փետրվարին: Պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
Հիշեցնենք` 2025–ի հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
2026–ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին։ Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։
Ինչ վերաբերում է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանին, նա կարգալույծ է հռչակվել 2025–ի դեկտեմբերի 3–ին և ստացել իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան։
Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, նա ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Լրահոս
0