00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փորձում եմ պատկերացնել՝ ինչ են զգում Բաքվի դատարանում մեր հայրենակիցները․ Ծառուկյան

© SputnikԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2026
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանը նշել է` հոգեբանական ահռելի ճնշման տակ գտնվող մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել ոչ միայն իրենց, այլև Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից և փորձել է համեմատություն անցկացնել իր և Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունների միջև։
«Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն ճնշող։ Բայց ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ անում են իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի իմ հայրենակիցներն են»,- գրել է Ծառուկյանը։
Նա նշել է` մինչդեռ Բաքվի դատարաններում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն, ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։
«Փորձում եմ պատկերացնել, թե ինչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները։ Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական բլոկադայի մեջ այդ մարդիկ ինչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրոք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը, և թե ընդհանրապես ինչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե իրենց, թե´ Հայաստանը»,– ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։
Լրահոս
0