https://arm.sputniknews.ru/20261014/rusakan-kvoncesian-merzhel-petq-che-khvosrvov-harutjunjany-erkatughu-masin-108120821.html
Ռուսական կոնցեսիան մերժել պետք չէ. Խոսրով Հարությունյանը՝ երկաթուղու մասին
Ռուսական կոնցեսիան մերժել պետք չէ. Խոսրով Հարությունյանը՝ երկաթուղու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին վարչապետի համոզմամբ` Հայաստանի համար ներքին ցանցի արդիականացումը նշանակում է ապահովել հանրապետության աշխարհաքաղաքական ներուժը։ 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T23:49+0400
2026-10-14T23:49+0400
2026-10-14T23:49+0400
հայաստան
օլեգ բելոզյորով
նիկոլ փաշինյան
երկաթուղի
խոսրով հարությունյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0a/104460028_0:0:1600:901_1920x0_80_0_0_a693f61510952180dfacfd2314313315.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում արդեն հասկացել են, որ երկրի լոգիստիկ ապագան հնարավոր է ապահովել միայն ռուսական կողմի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` վերլուծելով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները։Փաշինյանն այսօր ընդունել է Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության` անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։Խոսրով Հարությունյանի խոսքով` ներկա փուլում լոգիստիկան դառնալու է աշխարհաքաղաքականության կարևորագույն բաղադրիչը, որի միջոցով պետությունները փորձում են իրենց աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի։«Այսօր գլոբալ բախումները հիմնականում վերաբերում են բեռնափոխադրումների նոր լոգիստիկ հնարավորություններին կամ դրանց տիրապետելուն, ինչի լավագույն օրինակներն են Հորմուզի նեղուցն ու Կարմիր ծովը»,– նշեց նա։Այդ իսկ պատճառով, ըստ Հարությունյանի, Հայաստանի համար ներքին ցանցի արդիականացումը նշանակում է ապահովել հանրապետության աշխարհաքաղաքական ներուժը։Հարությունյանն առանձնակի հետաքրքրություն է տեսնում Իջևանը, Դիլիջանը, Վանաձորն ու Գյումրին Թուրքիայի սահմանին (Ախուրյանին) միացնող երկաթգծի գործարկման մեջ, որը Հարավային Կովկասի տարածքում արևելք–արևմուտք միջին միջանցքի վրա գտնվող ամենակարճ ճանապարհն է, որտեղ հայկական կողմը կարող է միայն շահել։«Դրա համար անհրաժեշտ է կառուցել նոր՝ Ֆիոլետովոն գործող երկաթուղային ցանցին միացնող 32 կմ–անոց (մեկ թունելով, բարձր թեքությամբ ու կրկնակի քարշակով) կամ 41 կմ–անոց (երկու թունելով և մեկ քարշակով) երկաթգիծը։ Եթե ստեղծված աշխատանքային խմբի ուշադրությունը կներգրավվի այսպիսի կարևորագույն խնդիրների լուծմանը, ապա ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է միայն ողջունել»,– կարծում է նա։Նախկին վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2014 թվականի օգոստոսի 7–ին ՀՀ կառավարությունն արձանագրային որոշմամբ հավանություն է տվել չինական տրանսպորտային–շինարարական կազմակերպության կողմից նախագծված Ագարակ–Գագարին երկաթգծին, որը պետք է ապահովեր կապը Իրանի հետ։Հարությունյանը նշեց` Հայաստանի բոլոր հարևանները՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը, արդեն ձեռնամուխ են եղել իրենց ներքին ցանցերի արդիականացմանը։ Օրինակ՝ Թուրքիան կյանքի է կոչում Նախիջևանը միացնող երկաթուղու ծրագիրը և նախագծում է իր սևծովյան Սամսուն նավահանգիստը Բաթումի հետ միացնող նոր երկաթգիծ։ Ըստ նրա` նույնը պետք է անի նաև Հայաստանը, և ժամանակն այստեղ էական նշանակություն ունի, քանի որ այն աշխատում է հօգուտ նրանց, ովքեր կարողանում են մտնել զարգացումների հունի մեջ։Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0a/104460028_16:0:1437:1066_1920x0_80_0_0_3e6f0ab07bdeef020ab1d3f1738979de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան, երկաթուղի, խոսրով հարությունյան
հայաստան, օլեգ բելոզյորով, նիկոլ փաշինյան, երկաթուղի, խոսրով հարությունյան
Ռուսական կոնցեսիան մերժել պետք չէ. Խոսրով Հարությունյանը՝ երկաթուղու մասին
ՀՀ նախկին վարչապետի համոզմամբ` Հայաստանի համար ներքին ցանցի արդիականացումը նշանակում է ապահովել հանրապետության աշխարհաքաղաքական ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում արդեն հասկացել են, որ երկրի լոգիստիկ ապագան հնարավոր է ապահովել միայն ռուսական կողմի հետ համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` վերլուծելով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները։
Փաշինյանն այսօր ընդունել է Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության` անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո
Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։
Խոսրով Հարությունյանի խոսքով` ներկա փուլում լոգիստիկան դառնալու է աշխարհաքաղաքականության կարևորագույն բաղադրիչը, որի միջոցով պետությունները փորձում են իրենց աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի։
«Այսօր գլոբալ բախումները հիմնականում վերաբերում են բեռնափոխադրումների նոր լոգիստիկ հնարավորություններին կամ դրանց տիրապետելուն, ինչի լավագույն օրինակներն են Հորմուզի նեղուցն ու Կարմիր ծովը»,– նշեց նա։
Այդ իսկ պատճառով, ըստ Հարությունյանի, Հայաստանի համար ներքին ցանցի արդիականացումը նշանակում է ապահովել հանրապետության աշխարհաքաղաքական ներուժը։
«Խնդրի լուծման համար պետք է ոչ թե մերժել կոնցեսիոն պայմանագիրը, այլ ուղղակի կոնցեսիոների առջև դնել նոր, այսօրվա խնդիրներով պայմանավորված հարցադրումներ։ Օրինակ` նոր ներդրումներ, որոնք ներքին ցանցը կդարձնեն ավելի արդիական և պատրաստ թե՛ արևելքից արևմուտք, թե՛ հյուսիսից հարավ բեռնափոխադրումների համար»,– ընդգծեց նախկին վարչապետը։
Հարությունյանն առանձնակի հետաքրքրություն է տեսնում Իջևանը, Դիլիջանը, Վանաձորն ու Գյումրին Թուրքիայի սահմանին (Ախուրյանին) միացնող երկաթգծի գործարկման մեջ, որը Հարավային Կովկասի տարածքում արևելք–արևմուտք միջին միջանցքի վրա գտնվող ամենակարճ ճանապարհն է, որտեղ հայկական կողմը կարող է միայն շահել։
«Դրա համար անհրաժեշտ է կառուցել նոր՝ Ֆիոլետովոն գործող երկաթուղային ցանցին միացնող 32 կմ–անոց (մեկ թունելով, բարձր թեքությամբ ու կրկնակի քարշակով) կամ 41 կմ–անոց (երկու թունելով և մեկ քարշակով) երկաթգիծը։ Եթե ստեղծված աշխատանքային խմբի ուշադրությունը կներգրավվի այսպիսի կարևորագույն խնդիրների լուծմանը, ապա ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է միայն ողջունել»,– կարծում է նա։
Նախկին վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2014 թվականի օգոստոսի 7–ին ՀՀ կառավարությունն արձանագրային որոշմամբ հավանություն է տվել չինական տրանսպորտային–շինարարական կազմակերպության կողմից նախագծված Ագարակ–Գագարին երկաթգծին, որը պետք է ապահովեր կապը Իրանի հետ։
«Ծրագիրն ամբողջությամբ պատրաստ էր՝ մոտ 3.4 միլիարդ դոլար նախագծային արժեքով, 304–305 կմ երկարությամբ, 27 կայարաններով, թունելներով ու կամուրջներով։ Հիմա ճիշտ ժամանակն է` նորից անդրադառնալ այդ ծրագրին, և եթե ռուսական կողմը ստանձնի այդ նախագծի իրականացումը, Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումն էապես կընդգծվի»,– ընդգծեց նա։
Հարությունյանը նշեց` Հայաստանի բոլոր հարևանները՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը, արդեն ձեռնամուխ են եղել իրենց ներքին ցանցերի արդիականացմանը։ Օրինակ՝ Թուրքիան կյանքի է կոչում Նախիջևանը միացնող երկաթուղու ծրագիրը և նախագծում է իր սևծովյան Սամսուն նավահանգիստը Բաթումի հետ միացնող նոր երկաթգիծ։ Ըստ նրա` նույնը պետք է անի նաև Հայաստանը, և ժամանակն այստեղ էական նշանակություն ունի, քանի որ այն աշխատում է հօգուտ նրանց, ովքեր կարողանում են մտնել զարգացումների հունի մեջ։
Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Փետրվարին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան: