https://arm.sputniknews.ru/20260227/hh-ev-rd-pashtvonjanery-erkatughajin-entakarucvatsqneri-het-kapvats-harcer-en-qnnarkel-99278596.html
ՀՀ և ՌԴ պաշտոնյաները երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցեր են քննարկել
ՀՀ և ՌԴ պաշտոնյաները երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T19:28+0400
2026-02-27T19:28+0400
2026-02-27T19:47+0400
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99277636_0:106:1500:950_1920x0_80_0_0_21cf2714541d8dd6297a10e5bc5df581.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին»,- ասված է հայտարարությունում։Նախարարությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո. փորձագետՀայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99277636_162:0:1495:1000_1920x0_80_0_0_ec8ffe4122e101fe4f0ec371f7e31a32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ՀՀ և ՌԴ պաշտոնյաները երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցեր են քննարկել
19:28 27.02.2026 (Թարմացված է: 19:47 27.02.2026) Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է
նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին»,- ասված է հայտարարությունում։
Նախարարությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։