https://arm.sputniknews.ru/20261014/kvoncesiaji-pahpanman-harc-drvats-cher-belvozjvorvovy-hh-i--het-banakcutjunneri-masin-108094780.html
Կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր. Բելոզյորովը՝ ՀՀ-ի հետ բանակցությունների մասին
Կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր. Բելոզյորովը՝ ՀՀ-ի հետ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
«Ռուսական երկաթուղիների» ղեկավարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել միասին: 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T13:46+0400
2026-10-14T13:46+0400
2026-10-14T14:01+0400
օլեգ բելոզյորով
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108094575_0:0:1920:1080_1920x0_80_0_0_83c4dda83c47c1e6a7cce2a214cf2606.jpg
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանը կպահպանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Բելոզյորովը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու ենթադրվում է, որ քննարկվելու էր երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագիծ ԱՄՆ-ի մասնակցությամբ), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը ղեկավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: ԲայցՀայաստանի կառավարությունը, հայտարարել է նա, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ – Գյումրի երթուղին խնդրահարույց է, քանի որ իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին «տոքսիկ են համարում»։Հայաստանի վարչապետի խոսքով, որպեսզի երկիրը բաց չթողնի միջազգային տարանցման հնարավորությունը (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից հետո), Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան ավելի լավ է փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմին, քանի որ ռուսական գործոնը «Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից երկաթուղիների զարգացման առումով»:Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: ՌԴԱԳնախարար ՍերգեյԼավրովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթգծերի կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել են, որ հայկական ղեկավարությունը, հավանաբար, շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտից:Ընդ որում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել ՀԿԵ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի դադարեցման վերաբերյալ:
https://arm.sputniknews.ru/20261013/mvoskvan-tap-e-havaqum-hajastani-erkatughu-harcum-108062387.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108094575_389:0:1829:1080_1920x0_80_0_0_b429edd1c2771493b8a23573bc484951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլեգ բելոզյորով, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
օլեգ բելոզյորով, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր. Բելոզյորովը՝ ՀՀ-ի հետ բանակցությունների մասին
13:46 14.10.2026 (Թարմացված է: 14:01 14.10.2026) «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել միասին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանը կպահպանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ
Բելոզյորովը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու ենթադրվում է, որ քննարկվելու էր երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան:
«Պահպանման կամ չպահպանման հետ կապված հարցեր չկային։ Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը, այն իրականացվում է, և պայմանավորվել ենք միասին աշխատել»,– նշեց Բելոզյորովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագիծ ԱՄՆ-ի մասնակցությամբ), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը ղեկավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: ԲայցՀայաստանի կառավարությունը, հայտարարել է նա, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ – Գյումրի երթուղին խնդրահարույց է, քանի որ իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին «տոքսիկ են համարում»։
Հայաստանի վարչապետի խոսքով, որպեսզի երկիրը բաց չթողնի միջազգային տարանցման հնարավորությունը (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից հետո), Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան ավելի լավ է փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմին, քանի որ ռուսական գործոնը «Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից երկաթուղիների զարգացման առումով»:
Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: ՌԴԱԳնախարար ՍերգեյԼավրովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթգծերի կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել են, որ հայկական ղեկավարությունը, հավանաբար, շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտից:
Ընդ որում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել ՀԿԵ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի դադարեցման վերաբերյալ: