00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող ենք ՌԴ կոնսենսիայից հետ վերցնել այդ հատվածները և նորոգել. Փաշինյանը` երկաթգծի մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերները վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնսենսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ ինչ նոր համաձայնություններ են ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նախորդ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ երկաթուղու` դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, և թե ինչ հնարավորություններ դրանք կարող են ստեղծել։
«Մենք կարևոր ենք համարում, որ առաջին փուլում Տավուշի հատվածում` մինչև առնվազն Իջևանի երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգման աշխատանքներ իրականացվեն։ Նաև Ախուրիկի հատվածում Հայաստան–Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնվի, ինչպես նաև Հայաստան–Նախիջևան սահմանից մինչև Երասխ վերականգման աշխատանքներ իրականացվեն»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետն ասաց` հույս ունեն, որ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։
«Եթե դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, քանի որ այդ հատվածները նաև ռուսական կոնսենսիայի տակ են, արտահայտել եմ մեր պատրաստակամությունը` ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնսենսիայից և պետական բյուջեի միջոցներով այդ վերականգնումներն անել, եթե հանկարծ պարզվի, որ ՌԴ–ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ հայաստանյան երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը:
Հիշեցնենք` Հայաստանը հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում պատրաստ է վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքի 4 հատված` մոտ 130 կմ ընդհանուր երկարությամբ:
Դեռ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ նախագծի շրջանակում Հրազդան-Իջևան-Ղազախ երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ երկաթուղին (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի–Ախուրյան կայարանինը` (Թուրքիայի հետ սահման, խմբ.)՝ 8-9 մլն դոլար։
Լրահոս
0