00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս է սեփականաշնորհվել «Արարատցեմենտ» գործարանը․ Տոնոյանը մանրամասներ է հայտնում

© SputnikԻվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2026
Բաժանորդագրվել
Ծառուկյանը նշեց` միայն էլեկտրաէներգիայի պարտքը 7 մլն դոլար է կազմել։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերը գնելուց բացի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վրա է վերցրել նաև մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտավորություններ։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ պարբերաբար ինֆորմացիոն դաշտ են նետվում տարբեր տեղեկություններ, թե 200 000 դոլարով կամ ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով է գործարանը գնվել, Տոնոյանն ասաց.
«Սա իրականության հետ կապ չունի և իրավիճակն այլ է։ «Արարատցեմենտ» գործարանի բաժնետոմսերն այդ գնով են ձեռք բերվել, բայց միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը պարտավորություն ունի տասնյակ միլիոնավոր դոլարներ մարելու։ Միայն էլեկտրաէներգիայի պարտքը 7 մլն դոլար է կազմել։ Գործարանում 1000-ից ավելի աշխատատեղ կա, բարեկարգումներ են իրականացվել, ինչպես նաև միլիոնավոր դոլարների ներդրումներ են իրականացվել»։
Տոնոյանն ընդգծեց՝ տևական ժամանակ է` բացի տեղեկատվական, մանիպուլյացիոն տեռորից, իշխանությունն այլ աչքի ընկնող գործընթացով հանդես չի եկել։ Նա նշեց նաև, որ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների հետ են հանդիպել, նրանց ներկայացվել են զեկույցներ, որոնք ցույց են տալիս ՀՀ-ում մարդու, ինչպես նաև տնտեսական անձեռնմխելիության իրավունքների ոտնահարման դեպքեր և փաստեր։
Սա ներկայացվել է հատկապես այն կոնտեքստում, որ արդեն մի քանի ամիս է` Ծառուկյանին պատկանող մի շարք կազմակերպություններ, ընկերություններ կապարակնքված են, ու հազարավոր քաղաքացիներ հարկադրված պարապուրդի են մատնված։
Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանիառանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվողձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ինձերբակալվեց, իսկ հաջորդ օրըկալանավորվեց։
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։
Լրահոս
0