00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
1 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեծ վնասներ են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասին

© SputnikԻվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2026
Բաժանորդագրվել
Տոնոյանի խոսքով՝ արդեն շուրջ 20 տոկոսով աճել է ցեմենտի գինը, ինչն անդրադառնալու է նաև մեր երկրում անշարժ գույքի արժեքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված ընկերությունների չաշխատելու հետևանքով մեծ վնասներ են հասցվում երկրի պետական բյուջեին։ Այսօր «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանիառանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվողձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

Ծառուկյանը հուլիսի 6-ինձերբակալվեց, իսկ հաջորդ օրըկալանավորվեց։ Կալանքի որոշումից րոպեներ անց ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց Ծառուկյանին ձերբակալելու կադրերը։ Տեսանյութում երևում է` ինչպես են ԱԱԾ–ականները ներխուժում նրա առանձնատուն, 69-ամյա գործարարին 7-8 հոգով պառկեցնում գետնին ու հետո ձեռնաշղթաներով դուրս բերում։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
«Եթե մեկ ընկերության օրինակով խոսենք՝ «Մուլտի տաբակը» վերջին 2 ամիսների ընթացքում շուրջ 4 միլիարդ դրամի վնաս է կրել։ Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, թե որքան հարկեր և տուրքեր կարող էին այդ գումարից վճարվել պետական բյուջե․․․ Ցանկացած գնով ցանկալի տեսարաններին և պատկերներին ականատես լինելու, անձնական վրեժխնդրությունը գագաթնակետին հասցնելու ցանկությունը թերևս այնքան մեծ է այս իշխանության մոտ, որ իրենք այդ հանգամանքին էլ ուշադրություն չեն դարձնում, որ ահռելի մեծ վնասներ են հասցվում պետական բյուջեին նաև հարկերի հավաքագրման մասով»,- նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ «Շանգրի Լա» խաղատունն, օրինակ, տարեկան շուրջ 5 միլիարդ դրամ հարկ է վճարում։ «Փարավոն» հյուրանոցային, ռեստորանային համալիրը, «Մուլտի Գրանդը» միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեն, ըստ այդմ էլ՝ մեծ հարկեր են վճարում։
Ըստ նրա՝ մինչ օրս բոլոր ընկերությունները կապարակնքված են, բացառությամբ պետականացված «Արարատցեմենտ» և Երևանի Արարատ կոնյակի- գինու-օղու կոմբինատի և Երևանի քաղաքապետարանին հանձնված «Մուլտի Ուելնես»-ից։ Տոնոյանը շեշտեց, որ այս համատեքստում երկու վարույթներ են նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի դեմ։
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ»-ին, Տոնոյանի խոսքով՝ արդեն իսկ 20 տոկոսով ցեմենտի գինը բարձրացել է, ինչն անդրադառնալու է նաև երկրում ընթացող շինարարական աշխատանքների, բնակարանների գների վրա։ Ըստ նրա՝ սա խոսում է ոչ արդյունավետ մենեջմենթի մասին։ Ինչ վերաբերում է կոմբինատին, Տոնոյանի տեղեկություններով՝ այնտեղ էլ զանգվածային կրճատումներ են։
«Մուլտի կոնցեռնի» ընկերությունների չաշխատելու հետևանքով շուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել՝ զրկված աշխատելու և ապրուստը վաստակելու հնարավորությունից։
Լրահոս
0