00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինձ համար վիրավորական էր, երբ ասում էին՝ «նիկոլական ես». Ստեփան Ասատրյանը` դատարանում

© SputnikСтепан Асатрян во время первого заседания суда общей юрисдикции первой инстанции Арагацотнской области (26 января 2026). Еревaн
Степан Асатрян во время первого заседания суда общей юрисдикции первой инстанции Арагацотнской области (26 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2026
Բաժանորդագրվել
Ստեփան Ասատրյանի խոսքով` իրեն չեն ասել, թե ընտրություններում ում ընտրի։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում ժողով են հրավիրել և հոգևորականներին հորդորել չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստում հարցաքննության ժամանակ այս մասին ասաց Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվը` կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը։
Նա նշեց, որ հետագայում իր նկատմամբ կասկածներ են առաջացել իշխանության ներկայացուցիչների հետ շփումների պատճառով։ Ստեփան Ասատրյանն ասաց, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ նախկինում լավ հարաբերություններ է ունեցել, սակայն դրանք լարվել են 2020 թվականի կեսերից և 2021 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելելուց և այնտեղ հոգևոր ծառայություն կատարելուց հետո (հավանաբար նկատի ունի 2021 թվականին ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի խնդրանքով նրանց տուն գնալը`տնօրհնեք կատարելու համար–խմբ.)։ Նախկին քահանայի խոսքով` դրանից հետո իր հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ։
«Եղել են այնպիսի արտահայտություններ, որոնք ինձ համար վիրավորական են եղել, օրինակ՝ «նիկոլական ես»»,- ասաց նախկին քահանան։
Նրա խոսքով՝ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ Արագածոտնի թեմում տեղի է ունեցել մոտ 10-15 րոպե տևած ժողով, որը վարել է թեմի առաջնորդը։
«Արագածոտնի թեմի առաջնորդը մեզ հետևյալ հրահանգը տվեց՝ ում ուզում եք ընտրեք, տղերք, բացի Նիկոլ Փաշինյանից։ Իրեն մի ընտրեք»,- դատարանում ասաց նախկին հոգևորականը։
Դատարանի հարցին՝ արդյոք դա իր համար հարկադրանք էր, նախկին հոգևորականը պատասխանեց, որ «բացի» բառը կարող էր իր մեջ հարկադրանքի տարր պարունակել։ Նրա խոսքով՝ թեմում ձևավորված մթնոլորտն այնպիսին էր, որ այլ քաղաքական կարծիք արտահայտելու դեպքում մարդը կարող էր թիրախավորվել։
Ստեփան Ասատրյանը պատմեց նաև, որ մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, սակայն պնդեց, որ դա իր ցանկությամբ չի եղել։
Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել հայ ժողովրդին
Հարցին, թե ով կարող էր խնդիրներ ստեղծել հանրահավաքներին չմասնակցելու դեպքում, հոգևորականը պատասխանեց՝ «բնականաբար՝ ուղարկողը»` Արագածոտնի թեմի առաջնորդը։
Միաժամանակ Ստեփան Ասատրյանը շեշտեց, որ անձամբ համակարծիք չի եղել այն տեսակետին, թե Հայաստանի կառավարությունը «կործանում է պետությունը», սակայն պաշտպանակողն կողմի հարցերին ի պատասխան` արդյոք ասել են` ում ընտրի, սպառնացել են և այլն, նա բացասկան պատասխան տվեց։
Հարցաքննության ավարտից հետո ավարտվեց նաև դատական նիստը։ Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 12–ին` ժամը 12։00–ին, այդ օրը կքննարկվի նաև Մկրտիչ սրբազանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս ՊռոշյանՆրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Փետրվարի 12–ին դատարանը որոշեց նրա կալանքը փոխարինել տնային կալանքով։ 2026–ի մարտի 17–ին Մկրտիչ սրբազանն ազատվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Լրահոս
0