https://arm.sputniknews.ru/20260317/mkrtich-srbazani-khapanman-mijvocy-pvokhvec-99950726.html
Մկրտիչ սրբազանն ազատվեց տնային կալանքից
Մկրտիչ սրբազանն ազատվեց տնային կալանքից
Sputnik Արմենիա
Նրան արգելված է շփվել թեմի հոգևորականների հետ և այցելել Արագածոտնի մարզի եկեղեցիներ։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T16:17+0400
2026-03-17T16:17+0400
2026-03-17T16:30+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
արագածոտնի թեմի առաջնորդարան
տնային կալանք
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107768_0:83:1600:983_1920x0_80_0_0_1b0b7b95730e7f674ec1aaac0075a298.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։ Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107768_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6302c19facf227692794b7fe6e7759de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, տնային կալանք, դատարան, դատավոր
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, տնային կալանք, դատարան, դատավոր
Մկրտիչ սրբազանն ազատվեց տնային կալանքից
16:17 17.03.2026 (Թարմացված է: 16:30 17.03.2026) Նրան արգելված է շփվել թեմի հոգևորականների հետ և այցելել Արագածոտնի մարզի եկեղեցիներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր, Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած
արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Փետրվարի 12–ին
դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։