https://arm.sputniknews.ru/20260212/mkrtich-episkvopvos-prvoshjani-khapanman-mijvocy-pvokhvec-98731961.html
Կաթողիկոսի քրոջորդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվեց
Կաթողիկոսի քրոջորդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվեց
Sputnik Արմենիա
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացվել է։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T14:47+0400
2026-02-12T14:47+0400
2026-02-12T15:22+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
տնային կալանք
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107702_0:83:1600:983_1920x0_80_0_0_b6d75075451ddf20d3da41b132f2c6b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդու` Մկրտիչ սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107702_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4a9779f643f11b02d4d0f6d53c813f32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, տնային կալանք, կալանք
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, տնային կալանք, կալանք
Կաթողիկոսի քրոջորդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվեց
14:47 12.02.2026 (Թարմացված է: 15:22 12.02.2026) Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացվել է։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդու` Մկրտիչ սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,–ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։