https://arm.sputniknews.ru/20260212/es-bantum-ei-ev-duq-aghvotqi-mej-eiq-mkrtich-srbazany-patgam-e-pvokhancel-haj-zhvoghvovrdin-98749628.html
Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել հայ ժողովրդին
Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել հայ ժողովրդին
Sputnik Արմենիա
Մկրտիչ սրբազանը հայր Շնորհքի միջոցով փոխանցել է, որպեսզի հավատացյալները շարունակեն աղոթել կալանավորված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների համար։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T20:43+0400
2026-02-12T20:43+0400
2026-02-12T20:43+0400
միասնական աղոթք
արուճ
արագածոտնի թեմի առաջնորդարան
տնային կալանք
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98749085_0:0:1278:719_1920x0_80_0_0_6d0f84e35d50c0fd03b522821c363a73.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայր Շնորհք աբեղա Պալոյանը հանդիպել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, որը հայ հավատավոր ժողովրդին իր պատգամն է փոխանցել։Ինչպես հայտնի է, այսօր` փետրվարի 12–ին, դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված է մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։Հայր Շնորհքը նշեց, որ աղոթական խնդրանքներում երբեք պետք չէ ընկճվել ու պետք է միշտ միասնական լինել։Հոգևորականը նաև հայտնել է, որ միասնական աղոթքներն այսուհետ կլինեն ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ օրերին, քանի որ շատերը չեն կարողանում մասնակցել, հատկապես իրավապաշտպանները, որոնք հինգշաբթի օրերին ծանրաբեռնված են։Հաջորդ միասնական աղոթքը կհնչի փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։Նշենք, որ միասնական աղոթքն այսօր անցկացվեց Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
արուճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Միասնական աղոթք Արուճ գյուղում
Sputnik Արմենիա
Միասնական աղոթք Արուճ գյուղում
2026-02-12T20:43+0400
true
PT3M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98749085_146:0:1105:719_1920x0_80_0_0_80ca0f967fa32cd45026313b3b984821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միասնական աղոթք, արուճ, արագածոտնի թեմի առաջնորդարան, տնային կալանք, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, видео
միասնական աղոթք, արուճ, արագածոտնի թեմի առաջնորդարան, տնային կալանք, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, видео
Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել հայ ժողովրդին
Մկրտիչ սրբազանը հայր Շնորհքի միջոցով փոխանցել է, որպեսզի հավատացյալները շարունակեն աղոթել կալանավորված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների համար։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայր Շնորհք աբեղա Պալոյանը հանդիպել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, որը հայ հավատավոր ժողովրդին իր պատգամն է փոխանցել։
Ինչպես հայտնի է, այսօր` փետրվարի 12–ին,
դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված է մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։
«Ես բանտում էի, և դուք անդադար աղոթքի մեջ էիք։ Շարունակեք ձեր միաբանությամբ աղոթքի մեջ լինել։ Աղոթեք մեր բանտարկյալ և անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և հայորդիների համար»,- ասել է Մկրտիչ սրբազանը։
Հայր Շնորհքը նշեց, որ աղոթական խնդրանքներում երբեք պետք չէ ընկճվել ու պետք է միշտ միասնական լինել։
Հոգևորականը նաև հայտնել է, որ միասնական աղոթքներն այսուհետ կլինեն ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ օրերին, քանի որ շատերը չեն կարողանում մասնակցել, հատկապես իրավապաշտպանները, որոնք հինգշաբթի օրերին ծանրաբեռնված են։
Հաջորդ միասնական աղոթքը կհնչի փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նշենք, որ միասնական աղոթքն այսօր անցկացվեց Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։