https://arm.sputniknews.ru/20260730/rusakan-erkatughinerum-zarmacats-u-tarakusats-en-pashinjani-hajtararutjunneric-105240264.html
«Ռուսական երկաթուղիներ»–ում զարմացած ու տարակուսած են Փաշինյանի հայտարարություններից
«Ռուսական երկաթուղիներ»–ում զարմացած ու տարակուսած են Փաշինյանի հայտարարություններից
Sputnik Արմենիա
Ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիայի պայմանները, իսկ փոփոխության կամ դադարեցման դեպքում իրավունք ունի սպասել ներդրումների վերադարձին։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T20:05+0400
2026-07-30T20:05+0400
2026-07-30T20:16+0400
նիկոլ փաշինյան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
օլեգ բելոզերով
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2920:1643_1920x0_80_0_0_5fb27aeb48dcbd485ac959b4ea2a4653.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում զարմացած ու տարակուսած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնավորաբար՝ հայկական երկաթուղիների համար վարձավճարների հնարավոր գանձման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։Բելոզյորովը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ դադարեցման դեպքում իրավունք ունեն սպասել ներդրումների վերադարձին:Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ պետական բյուջեի համար բեռ չստեղծելով երկաթուղու վերականգնման և պահպանման ծախսերի առումով։ «Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ամենակարևոր և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է»,- ասել է Բելոզյորովը։Նա նաև հիշեցրել է, որ 2024թ․ Լոռու և Տավուշի մարզերում ավերիչ ջրրհեղեղից հետո երկաթուղու վնասված հատվածների վերականգնումը ֆինանսավորվել է Ռուսաստանի պահուստային ֆոնդից։Բելոզերովը նաև նշել է, որ պարբերաբար իրականացվում է ուղևորատար շարժակազմի թարմացում. 2021 թվականին հայկական կողմի խնդրանքով 27 նոր վագոն է ավելացվել։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6c9fe2b2bac086500c5b86a854f54996.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), օլեգ բելոզերով
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), օլեգ բելոզերով
«Ռուսական երկաթուղիներ»–ում զարմացած ու տարակուսած են Փաշինյանի հայտարարություններից
20:05 30.07.2026 (Թարմացված է: 20:16 30.07.2026) Ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիայի պայմանները, իսկ փոփոխության կամ դադարեցման դեպքում իրավունք ունի սպասել ներդրումների վերադարձին։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում զարմացած ու տարակուսած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնավորաբար՝ հայկական երկաթուղիների համար վարձավճարների հնարավոր գանձման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում
Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։
Բելոզյորովը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ դադարեցման դեպքում իրավունք ունեն սպասել ներդրումների վերադարձին:
«Ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունն է «Հարավկովկասյան երկաթուղին», հետևողականորեն և ամբողջությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները Հայաստանում։ Ընկերության ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է գլխավոր տնօրենը։
Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ պետական բյուջեի համար բեռ չստեղծելով երկաթուղու վերականգնման և պահպանման ծախսերի առումով։
«Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ամենակարևոր և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է»,- ասել է Բելոզյորովը։
Նա նաև հիշեցրել է, որ 2024թ․ Լոռու և Տավուշի մարզերում ավերիչ ջրրհեղեղից հետո երկաթուղու վնասված հատվածների վերականգնումը ֆինանսավորվել է Ռուսաստանի պահուստային ֆոնդից։
Բելոզերովը նաև նշել է, որ պարբերաբար իրականացվում է ուղևորատար շարժակազմի թարմացում. 2021 թվականին հայկական կողմի խնդրանքով 27 նոր վագոն է ավելացվել։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին
հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին
հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։