https://arm.sputniknews.ru/20260330/rdn-hajastani-erkatughu-karavarumy-ghazakhstanin-handznelu-harcvov-banakcutjun-chi-varum-100410020.html
ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում
ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում
Sputnik Արմենիա
Նիկիտինն ասել է, որ Ռուսաստանն այդ հարցով չի բանակցել Ղազախստանի հետ։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T17:54+0400
2026-03-30T17:54+0400
2026-03-30T17:57+0400
ռուսաստան
հայաստան
երկաթուղի
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91103166_0:161:3071:1888_1920x0_80_0_0_bbc88a83ad5c0b4c3c77f272638d7a01.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում: Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ:Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։«Իհարկե ոչ», - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91103166_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e88302f2a022f286e387d4f2da396f0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ղազախստան
ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ղազախստան
ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում
17:54 30.03.2026 (Թարմացված է: 17:57 30.03.2026) Նիկիտինն ասել է, որ Ռուսաստանն այդ հարցով չի բանակցել Ղազախստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում: Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին
հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ:
«Նախ մենք չենք ծրագրում որեւէ մեկին կոնցեսիա տալ, և երկրորդ՝ Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ», - պատասխանել է Նիկիտինը։
Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։
«Իհարկե ոչ», - ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին
Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։