https://arm.sputniknews.ru/20260730/hkei-harcy-karvogh-e-qnnarkvel-arbitrazhum-bajc-uzum-enq-lutsel-barekamabar-pashinjan-105221438.html
ՀԿԵ–ի հարցը կարող է քննարկվել արբիտրաժում, բայց ուզում ենք լուծել բարեկամաբար․ Փաշինյան
ՀԿԵ–ի հարցը կարող է քննարկվել արբիտրաժում, բայց ուզում ենք լուծել բարեկամաբար․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց` «Հարավկովկասյան երկաթուղին» ՀՀ սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես... 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T13:38+0400
2026-07-30T13:38+0400
2026-07-30T13:39+0400
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105218007_0:0:1501:844_1920x0_80_0_0_d89cd75cb47f163fa556d894d87a0157.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված հարցերը քննարկել նաև միջազգային արբիտրաժային դատարանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց, թե ցանկանում է ՌԴ–ի հետ հարցը կարգավորել բարեկամաբար։ՀՀ վարչապետը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ռուսական կողմի հետ երկխոսությունը։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105218007_146:0:1271:844_1920x0_80_0_0_010a5792c272cbd0b32dfc3a63861cf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան
ՀԿԵ–ի հարցը կարող է քննարկվել արբիտրաժում, բայց ուզում ենք լուծել բարեկամաբար․ Փաշինյան
13:38 30.07.2026 (Թարմացված է: 13:39 30.07.2026) ՀՀ վարչապետը հայտարարեց` «Հարավկովկասյան երկաթուղին» ՀՀ սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված հարցերը քննարկել նաև միջազգային արբիտրաժային դատարանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց, թե ցանկանում է ՌԴ–ի հետ հարցը կարգավորել բարեկամաբար։
«Մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Այլընտրանք չկա սրան, այս հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք, որ բարեկամաբար լուծվի, սակայն դե յուրե հարց կարող է ծագել, որ եթե անհամաձայնություն լինի, դա կարող է քննարկվել արբիտրաժային դատարանում»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ռուսական կողմի հետ երկխոսությունը։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին
հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին
հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։