https://arm.sputniknews.ru/20260723/tshanaparh-pakely-mvoraceq-vostikanutjuny-arinj-mvol-arevtri-kentrvoni-ashkhatakicnerin-104960364.html
Ճանապարհ փակելը մոռացեք. ոստիկանությունը` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Ճանապարհ փակելը մոռացեք. ոստիկանությունը` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Sputnik Արմենիա
Աշխատակիցների խոսքով` կապարակնքումը խոչընդոտում է նաև գործող տաղավարների աշխատանքը։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T12:51+0400
2026-07-23T12:51+0400
2026-07-23T12:51+0400
հայաստան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
հհ ոստիկանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104959089_0:1:1280:721_1920x0_80_0_0_d6340acd79b917ff06c2f02afc885d19.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր ակցիա են անում` ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Հավաքվածները պնդում են, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել իշխանություններին։Ըստ հավաքված աշխատակիցների` այն պատճառաբանությունը, թե կապարակնքումը պայմանավորված է տաղավարների՝ բարձր լարման գծի տակ գտնվելու հանգամանքով, անհիմն է։«Դիմացի մայթում նույն պատկերն է, դե գնացե՛ք, դեղին ժապավեն դրե՛ք, որ աշխատանքները չշարունակեն»,– ոստիկաններին դիմելով՝ ասացին աշխատակիցները։Այս պահին «Առինջ մոլում» բաց են հագուստի տաղավարները, սակայն վաճառողների խոսքով` կապարակնքումը տեսնելով` քաղաքացիները չեն գալիս տոնավաճառ։Մի քանի տասնյակ աշխատակիցներ շարունակում են ակցիան` սպասելով նախաքննական մարմնի պատասխանին։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Ճամփա փակելը մոռացեք». ոստիկանության աշխատակիցներն «Առինջ մոլի» աշխատակիցներին հորդորում են իրենց բողոքն արտահայտել այլ տարբերակով
Sputnik Արմենիա
«Ճամփա փակելը մոռացեք». ոստիկանության աշխատակիցներն «Առինջ մոլի» աշխատակիցներին հորդորում են իրենց բողոքն արտահայտել այլ տարբերակով
2026-07-23T12:51+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104959089_159:0:1122:722_1920x0_80_0_0_8ecf5a5ceb9bda536f92f5d6d3539391.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ճանապարհ փակելը մոռացեք. ոստիկանությունը` «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Աշխատակիցների խոսքով` կապարակնքումը խոչընդոտում է նաև գործող տաղավարների աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել,
և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր
ակցիա են անում` ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Հավաքվածները պնդում են, որ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել իշխանություններին։
«Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,– ասաց ոստիկանության աշխատակիցը։
Ըստ հավաքված աշխատակիցների` այն պատճառաբանությունը, թե կապարակնքումը պայմանավորված է տաղավարների՝ բարձր լարման գծի տակ գտնվելու հանգամանքով, անհիմն է։
«Դիմացի մայթում նույն պատկերն է, դե գնացե՛ք, դեղին ժապավեն դրե՛ք, որ աշխատանքները չշարունակեն»,– ոստիկաններին դիմելով՝ ասացին աշխատակիցները։
Այս պահին «Առինջ մոլում» բաց են հագուստի տաղավարները, սակայն վաճառողների խոսքով` կապարակնքումը տեսնելով` քաղաքացիները չեն գալիս տոնավաճառ։
Մի քանի տասնյակ աշխատակիցներ շարունակում են ակցիան` սպասելով նախաքննական մարմնի պատասխանին։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա
խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։