https://arm.sputniknews.ru/20260720/qnnchakan-gvortsvoghutjunner-arinj-mvol-arevtri-kentrvonum-15-taghavari-ashkhatanqy-kasecvel-e-104830387.html
Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է
Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է
Sputnik Արմենիա
Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T16:17+0400
2026-07-20T16:17+0400
2026-07-20T16:22+0400
հայաստան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_0:185:1000:748_1920x0_80_0_0_5fb8d0a71ccdb6c1771d1764d9c9d415.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելի վաղ aysor.am–ը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։««Առինջ մոլում» հարկային ստուգումներ են իրականացվել մի քանի օր առաջ տարբեր տաղավարներում, հիմա էլ հենց այդ տաղավարների վերաբերյալ են գործողությունները կատարվել»,– նշեց Տոնոյանը։Նա հայտնեց, որ մի քանի օր առաջ գործողություններ են իրականացվել նաև «Առինջ մոլի» հարևանությամբ գործող ոսկու շուկայում, բայց հիմա շուկան նույնպես շարունակում է բնականոն աշխատանքը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_183:178:946:750_1920x0_80_0_0_0719efd6fe838de693a388d0f02f74c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան
հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան
Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է
16:17 20.07.2026 (Թարմացված է: 16:22 20.07.2026) Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ aysor.am–ը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:
«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։
««Առինջ մոլում» հարկային ստուգումներ են իրականացվել մի քանի օր առաջ տարբեր տաղավարներում, հիմա էլ հենց այդ տաղավարների վերաբերյալ են գործողությունները կատարվել»,– նշեց Տոնոյանը։
Նա հայտնեց, որ մի քանի օր առաջ գործողություններ են իրականացվել նաև «Առինջ մոլի» հարևանությամբ գործող ոսկու շուկայում, բայց հիմա շուկան նույնպես շարունակում է բնականոն աշխատանքը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա
խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։