Շատ մեծ ապտակ էր իշխանությանը. Բագրատ սրբազանը` ՄԱԿ–ի փորձագետների կարծիքի մասին
19:36 23.07.2026 (Թարմացված է: 19:37 23.07.2026)

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի խոսքով` ՀՀ իշխանություններն այլևս «հարձակվող չեն», ուստի պետք է պաշտպանվեն ավելի «մեծ ստերով»։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի փորձագետների` «Սրբազան պայքարի» գործը հարցականի տակ դնելը շատ մեծ ապտակ էր ՀՀ իշխանությանը։ Այս մասին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հուլիսի 20–ին ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ էին դրել «Սրբազան պայքարի» գործը: Փորձագետները լուրջ հարցադրումներ էին բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ ՀՀ իշխանությունը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։
«Այսօրվա բռնատիրական, չարիքի ռեժիմը, ովքեր 1 տարի շարունակ բարձրախոսում էին, թե չկա միջազգային մի զեկույց, մի թուղթ, մի գիր, որտեղ արձանագրված լինի մեր ասածի հակառակը, հիմա փաստն աչքերի առաջ է։ Կարծում եմ` ՄԱԿ–ի ամբիոնից ավելի բարձր չկա։ Եվ դեռ առաջիկայում ավելի ծանր ապտակներ կստանան, և սա մենք չենք ուզում միայն կենտրոնացնել մեզ վրա, այլ ընդհանրապես Հայաստանի հարյուրավոր քաղկալանավորների վրա»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն այլևս «հարձակվող չեն», պետք է պաշտպանվեն ավելի «մեծ ստերով»։
Անդրադառնալով 2024 թվականի հունիսի 12-ին ԱԺ–ի մոտ ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև բախումներին, Բագրատ սրբազանը նշեց, որ իշխանությունները փորձել են իրենց գործողություններն արդարացնել` հայտարարելով , թե ակցիայի մասնակիցները մտադիր էին գրավել խորհրդարանի շենքը։
«Ես ձեզ ասում եմ, մենք բացարձակ ո՛չ նպատակ, ո՛չ ծրագիր, ո՛չ մեկ այլ բան չենք ունեցել, նույնիսկ նման հայտարարություն էլ չի եղել ԱԺ շենքը գրավելու»,–ասաց նա։
«Ես ձեզ ասում եմ, մենք բացարձակ ո՛չ նպատակ, ո՛չ ծրագիր, ո՛չ մեկ այլ բան չենք ունեցել, նույնիսկ նման հայտարարություն էլ չի եղել ԱԺ շենքը գրավելու»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2024թ–ի հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտբախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Հավելենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Գործով մեղադրանք առաջադրվել ընդհանուր առմամբ 18 անձի։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, մինչդեռ պաշտպանական կողմը մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում։
Վերաքննիչ դատարանը 2026 թ. հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց, որի ժամկետը հունիսի 18-ին երկարաձգվեց 3 ամսով։