https://arm.sputniknews.ru/20260618/datarany-3-amsvov-erkaradzgec-bagrat-srbazani-tnajin-kalanqi-zhamkety-103623581.html
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը
Sputnik Արմենիա
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T17:26+0400
2026-06-18T17:26+0400
2026-06-18T17:33+0400
հայաստան
բագրատ սրբազան
դատարան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101594204_0:84:1600:984_1920x0_80_0_0_523247ee3543f0803bd71c9faca46381.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։Մեղադրողը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշեց, թե Բագրատ սրբազանի դիրքը, հեղինակությունը հասարակությունում թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել ու կասկածներ հայտնել, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է կատարել այնպիսի արարքներ, որոնք կարող են խոչընդոտել գործի քննությունը։Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ի պատասխան նշեց՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։ Պաշտպաններն ընդգծեցին՝ անընդհատ խոսվում է Բագրատ սրբազանի իրավունքների սահմանափակման մասին, բայց սահմանափակվում են այն բազմաթիվ հավատավորների իրավունքները, որոնք չեն կարողանում շփվել սրբազանի հետ։Նա նաև միջնորդություն ներկայացրեց թույլ տալ Բագրատ սրբազանին մասնակցելու Մայր տաճարում կիրակնօրյա պատարագներին, որը դատավորը բավարարեց։Բագրատ սրբազանն իր հերթին հայտարարեց, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ հակաահաբեկիչներ։Սրբազանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում հավաքվածները սկսեցին վանկարկել. «Ամոթ, ամոթ»։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101594204_89:0:1512:1067_1920x0_80_0_0_06de42be3fe5052e9c1bdb35a4a62afa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, դատարան, տնային կալանք
հայաստան, բագրատ սրբազան, դատարան, տնային կալանք
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը
17:26 18.06.2026 (Թարմացված է: 17:33 18.06.2026) Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։
Մեղադրողը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշեց, թե Բագրատ սրբազանի դիրքը, հեղինակությունը հասարակությունում թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել ու կասկածներ հայտնել, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է կատարել այնպիսի արարքներ, որոնք կարող են խոչընդոտել գործի քննությունը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ի պատասխան նշեց՝ հնարավոր չէ խոչընդոտել մի բան, ինչն անհայտ է։ Պաշտպաններն ընդգծեցին՝ անընդհատ խոսվում է Բագրատ սրբազանի իրավունքների սահմանափակման մասին, բայց սահմանափակվում են այն բազմաթիվ հավատավորների իրավունքները, որոնք չեն կարողանում շփվել սրբազանի հետ։
«Դատարանին չեմ խնդրելու մեղմ խափանման միջոց կիրառել, պահանջում եմ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը։ Դուք որոշեք՝ ինչ որոշելու եք, մենք կանդրադառնանք ձեր որոշումներին մեր բողոքներով»,- մինչ դատարանի որոշման հրապարակումը հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նա նաև միջնորդություն ներկայացրեց թույլ տալ Բագրատ սրբազանին մասնակցելու Մայր տաճարում կիրակնօրյա պատարագներին, որը դատավորը բավարարեց։
Բագրատ սրբազանն իր հերթին հայտարարեց, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ հակաահաբեկիչներ։
«Այն, որ մենք ահաբեկիչ չենք, անքննարկելի փաստ է, որ ուզեինք էլ, չէինք կարող լինել։ Ոչ թե մենք ենք ահաբեկիչ, այլ իշխանություններն են ահաբեկված»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Սրբազանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում հավաքվածները սկսեցին վանկարկել. «Ամոթ, ամոթ»։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս
երեք ամսով, ապրիլի 23-ին`
2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին
փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։