00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Առինջ մոլում» աշխատակիցը վատացել է, շտապօգնությանը թույլ չեն տվել մոտենալ

© SputnikԲողոքի ակցիա «Առինջ մոլում»
Բողոքի ակցիա «Առինջ մոլում» - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Բաժանորդագրվել
«Առինջ մոլի» փոխտնօրենի խոսքով` իրենց փաստաբանները պետք է վիճարկան իրավապահների` տաղավարների կապարկնքման որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն ոստիկանները շտապօգնության մեքենայի մուտքը կապարակնքված տարածք թույլ չեն տվել։ Տղամարդուն մոտեցել է ոստիկանության բուժակը։
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ակցիա են անում, նույնիսկ ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
«Այլևս վերաբերմունք չունեմ նաև այս միջադեպին, քանի որ ամեն ինչ պարզ է։ Նա առողջական խնդիր ունի, հասկացա, որ ճոճվում է, ու ներս բերեցի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Առինջ մոլի» տնօրենի տեղակալ Արմեն Ներսիսյանը։
Փոխտնօրենի խոսքով՝ ինքնազգացողությունը վատացած անձի տաղավարը կապարակնքվածների շարքում է։
Ինչ վերաբերում է տոնավաճառի հետ կապված հետագա զարգացումներին, Ներսիսյանը նշեց, որ որևէ նորություն չունի, բայց իրենց փաստաբանները պետք է վիճարկեն նախաքննական մարմնի այս որոշումը։
© SputnikԲողոքի ակցիա «Առինջ մոլում»
Ситуация у ТЦ Ариндж Мол (23 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Բողոքի ակցիա «Առինջ մոլում»
«Մենք եկել ենք ու տեսել, որ 26 տաղավար կապարակնքված է, սակայն որևէ պատասխան չունենք։ Ում հարցնում ես, ոչ ոք չգիտի՝ ինչի համար է փակվել։ Տարբեր վարկածներ կան, տաղավարի տերերն էլ մեզ են հարցնում, բայց պատասխան չունենք։ Պատասխանել ենք, որ չգիտենք՝ որն է խնդիրը, քանի որ որևէ ծանուցում չի եղել»,– նշեց Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Լրահոս
0