00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՊԵԿ–ը պնդում է՝ Ծառուկյանին պատկանող համալիրը շուրջ 82 մլն դրամ չի վճարել պետական բյուջե

Բաժանորդագրվել
ՊԵԿ–ի քողարկված աշխատակիցները հաճախորդների անվան տակ կապ են հաստատել խաղատան աշխատակիցների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ «Օնիրա Քլաբ» ընկերությունը, որն ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնում, 2025-2026 թվականներին կազմակերպված 25 խնջույքից ստացված շուրջ 300 մլն դրամի հասույթը չի արտացոլել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ։
ՊԵԿ–ը տեսագրություն է հրապարակել, որում երևում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը։ Ըստ հաղորդագրության` հետաքննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քողարկված աշխատակիցները հաճախորդների անվան տակ կապ են հաստատել Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օնիրա Քլաբ» ընկերության աշխատակիցների հետ՝ միջոցառումների գնացուցակին ծանոթանալու նպատակով։
Ըստ կոմիտեի՝ աշխատակիցները հայտնել են, որ սրահը, անկախ հյուրերի թվից, տրամադրվում է առնվազն 12 մլն դրամով։
Հարկային մարմինն ուսումնասիրվել են ընկերության համակարգչային տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը, որոնք համադրվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկների հետ։
ՊԵԿ-ից նշել են, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ այս իրադարձությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացավ «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Լրահոս
0