https://arm.sputniknews.ru/20260711/tsarukjani-pastabany-hraparakel-e-iranakan-datarani-aktn-u-145-mln-dvolari-partavvoragiry-104506540.html
Ծառուկյանի փաստաբանը հրապարակել է իրանական դատարանի ակտն ու 14,5 մլն դոլարի պարտավորագիրը
Ծառուկյանի փաստաբանը հրապարակել է իրանական դատարանի ակտն ու 14,5 մլն դոլարի պարտավորագիրը
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` Օլամաեինների` Ծառուկյանի դեմ գործողությունների նպատակն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն... 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T19:40+0400
2026-07-11T19:40+0400
2026-07-11T20:11+0400
գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան
քրեական գործ
կալանք
իրանի իսլամական հանրապետություն
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:227:1488:1064_1920x0_80_0_0_40706c5ec027fac5d73a5cd6413a31ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակը, որը երեկ հրապարակվեց ու ակտիվորեն տարածվեց իշխանական մամուլում, չի արտացոլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի ամբողջական հանգամանքները։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը և ներկայացրել իր խոսքը հաստատող փաստաթղթեր։Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի «կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները» Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ ընկերություններ։ Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը Իրանի քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումար։Իրանի դեսպանությունը փորձել է միջնորդ դառնալ. Շիրղոլամին` Ծառուկյանին առնչվող գործի մասինՍարգսյանի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության այն քաղաքացիները, որոնց նամակն օրերս լայնորեն շրջանառվում էր, նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ։Նրա խոսքով՝ այդ դատական ակտից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը և պարտավորվել են այն վերադարձնել մինչև 2026 թվականը։ Փաստաբանը հավելել է, որ պարտքի մարման ժամկետը լրանալուց հետո Օլամաեինները, պարտավորությունները կատարելու փոխարեն, Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են ներկայացրել։«Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է»,– նշել է նա։Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ հրապարակել է Իրանի երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակն ու պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս գնահատել գործի փաստական հանգամանքները։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
https://arm.sputniknews.ru/20260707/inchpes-en-gagik-tsarukjanin-parkecnum-getnin-u-dzerbakalum-qki-tesanjuty-104336841.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пост адвоката Ерема Саркисяна по вопросу письма граждан Исламской Республики Иран, опубликованного в правительственной прессе
Sputnik Արմենիա
Пост адвоката Ерема Саркисяна по вопросу письма граждан Исламской Республики Иран, опубликованного в правительственной прессе
2026-07-11T19:40+0400
true
PT0M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:293:1488:1409_1920x0_80_0_0_37202f9950741c80405a399e43390413.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, քրեական գործ, կալանք, իրանի իսլամական հանրապետություն, փաստաթուղթ
գագիկ ծառուկյան, երեմ սարգսյան, քրեական գործ, կալանք, իրանի իսլամական հանրապետություն, փաստաթուղթ
Ծառուկյանի փաստաբանը հրապարակել է իրանական դատարանի ակտն ու 14,5 մլն դոլարի պարտավորագիրը
19:40 11.07.2026 (Թարմացված է: 20:11 11.07.2026) Փաստաբանի խոսքով` Օլամաեինների` Ծառուկյանի դեմ գործողությունների նպատակն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակը, որը երեկ հրապարակվեց ու ակտիվորեն տարածվեց իշխանական մամուլում, չի արտացոլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի ամբողջական հանգամանքները։
Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը և ներկայացրել իր խոսքը հաստատող փաստաթղթեր։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի «կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները» Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ ընկերություններ։ Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը Իրանի քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումար։
Սարգսյանի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության այն քաղաքացիները, որոնց նամակն օրերս լայնորեն շրջանառվում էր, նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ։
«Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ»,– գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ դատական ակտից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը և պարտավորվել են այն վերադարձնել մինչև 2026 թվականը։ Փաստաբանը հավելել է, որ պարտքի մարման ժամկետը լրանալուց հետո Օլամաեինները, պարտավորությունները կատարելու փոխարեն, Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են ներկայացրել։
«Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է»,– նշել է նա։
Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ հրապարակել է Իրանի երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակն ու պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս գնահատել գործի փաստական հանգամանքները։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: