https://arm.sputniknews.ru/20260709/pashinjany-hima-dardzel-e-anglukh-dziavvor-karapetjany-datarani-vorvoshman-ev-gaghtni-plani-masin-104433072.html
Փաշինյանը հիմա դարձել է անգլուխ ձիավոր. Կարապետյանը` դատարանի որոշման և գաղտնի պլանի մասին
Փաշինյանը հիմա դարձել է անգլուխ ձիավոր. Կարապետյանը` դատարանի որոշման և գաղտնի պլանի մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T19:31+0400
2026-07-09T19:31+0400
2026-07-09T19:33+0400
սամվել կարապետյան
տնային կալանք
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
դատարան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104422829_6:0:1274:713_1920x0_80_0_0_967b14e0e41af7e2d5f439c6d284b933.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր իր տնային կալանքի երկարաձգման որոշումը։ Դատարանի դիմաց Կարապետյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում, որտեղ նրան սպասում էին աջակիցները։ Վերջինները վանկարկեցին «ամո՛թ, ամո՛թ»։Նշենք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։ Հուլիսի 9-ին դատարանը որոշեց ևս 2 ամսով երկարաձգել տնային կալանքը։Խոսելով գաղտնի պլանի մասին` նա ընդգծեց, որ դրա կետերը հերթով իրականացնում են, դրանցից մեկով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են «ճանապարհել»։«Փաշինյանը հիմա դարձել է անգլուխ ձիավոր»,– ասաց Կարապետյանը։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի296-րդ հոդվածի 3-րդ մասի2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104422829_165:0:1116:713_1920x0_80_0_0_88b776ba40a2ca4f10eaab71701d3ff1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, տնային կալանք, հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, դատարան, նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, տնային կալանք, հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, դատարան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը հիմա դարձել է անգլուխ ձիավոր. Կարապետյանը` դատարանի որոշման և գաղտնի պլանի մասին
19:31 09.07.2026 (Թարմացված է: 19:33 09.07.2026) Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր իր տնային կալանքի երկարաձգման որոշումը։ Դատարանի դիմաց Կարապետյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում, որտեղ նրան սպասում էին աջակիցները։ Վերջինները վանկարկեցին «ամո՛թ, ամո՛թ»։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։ Հուլիսի 9-ին
դատարանը որոշեց ևս 2 ամսով երկարաձգել տնային կալանքը։
«Ավելի շատ սպասելի էր (նկատի ունի դատարանի որոշումը–խմբ.)։ Իհարկե, ավելի ակտիվ կլինեի, եթե ազատության մեջ լինեի։ Փաշինյանին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին–խմբ.) ավելի արագ կճանապարհեինք»,– ասաց Կարապետյանը։
Խոսելով գաղտնի պլանի մասին` նա ընդգծեց, որ դրա կետերը հերթով իրականացնում են, դրանցից մեկով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են «ճանապարհել»։
«Փաշինյանը հիմա դարձել է անգլուխ ձիավոր»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի296-րդ հոդվածի 3-րդ մասի2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։