https://arm.sputniknews.ru/20260709/samvel-karapetjani-tnajin-kalanqy-krkin-erkaradzgvec-104427359.html
Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T19:00+0400
2026-07-09T19:00+0400
2026-07-09T19:08+0400
հայաստան
սամվել կարապետյան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075456_0:54:1028:632_1920x0_80_0_0_7b58723dbd7ccede4aeaf2d3f8d9f97d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց։ Կարապետյանն իր պատիժը տանը կկրի ևս 2 ամիս։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։Մինչ որոշումը դատախազը պահանջեց 3 ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը։«Ապացուցման ծավալի հետ կապված առաջարկելու եմ հետազոտել փաստաթղթային ապացույցները, դրանից հետո էլ վկաները հարցաքննվեն։ Վկաներին մի շարք հարցեր են տրվելու մինչ այդ հետազոտված փաստաթղթերի հիման վրա։ Գտնում եմ, որ այդ ամենը ժամանակատար է, ու 3 ամիսն ամենայն հավանականությամբ չի էլ բավականացնի»,– ասաց դատախազը։Փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ համակարծիք չեն այն տեսակետին, թե սկզբում պետք է հետազոտել փաստաթղթային ապացույցները, ապա հարցաքննվեն վկաները։ Նման խափանման միջոցների կիրառման պայմաններում ապացույցների բաշխումը չի բխում մեղադրյալի շահերից ու գործի արդյունավետությունից։«Իմ պրակտիկայում շատ է լինում, որ կոնկրետ վկային հարցաքննելու ընթացքում անհրաժեշտ է լինում1-2 փաստաթղթի հղում անել։ Հենց այդ պահին դրանք հետազոտվում են, ու հարցերը տրվում են վկային»,– ասաց փաստաբանը։Սամվել Կարապետյանն էլ իր ելույթում նշեց` 13 ամիս առաջ են իրեն մեղադրանքներ առաջադրվել, որոնցից մեկը եկեղեցու պաշտպանության համար էր։ Նա ընդգծեց` ինքն իր հայտարարությունով հպարտ է։Կարապետյանը հավելեց` որպես գրավ վճարված է մեծ գումար(4 միլիարդ դրամ (մոտավորապես10,6 միլիոն դոլար), ուստի կարելի է պահել գրավը, բայց վերացնել կալանքը` սահմանափակելով շփումները գործով անցնող վկաների` 10-20 անձի հետ։ Ֆերոյանը շեշտեց` ոչ իրավաչափ է մի քանի վկայի հարցաքննության համար130 հատոր նյութի ապացույցների հետազոտմանը սպասելիս Կարապետյանը գտնվի անազատության մեջ։Նախկինում գրավ էր վճարվել 4 մլրդ դրամ(մոտավորապես 10,6 միլիոն դոլար), իսկ այժմ պաշտպաններն առաջարկեցին ևս 400 մլն դրամ գրավ վճարել։Փաստաբան Լիանա Գասպարյանն էլ նշեց` տնային կալանքը բանտային կալանքից չի տարբերվում, նման խիստ խափանման միջոցը իրավաչափ չէ, գրավի գումարի չափը բավարար է՝ ապահովելու պատշաճ վարքագիծը։Դատավոր Վահե Դոլմազյանը, հրապարակելով որոշումը, նշեց` 3–ամսյա ժամկետը նշված գործողությունների համար շատ է, բայց 1 ամիսն էլ` ոչ այդքան բավարար։ Ուստի դատարանը որոշեց տնային կալանքը երկարաձգել 2 ամսով` մինչև սեպտեմբերի 18-ը։Կարապետյանին արգելված է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները նշվել են նախկին որոշման մեջ, մնացած անձանց հետ կարող է շարունակել շփվել։Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 4-ին` ժամը 14։30-ին։Հիշեցնենք` 2025–ի հունիսի17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի296-րդ հոդվածի 3-րդ մասի2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075456_58:0:971:685_1920x0_80_0_0_f5fc04b7ca433567ad15f8b1d5adeb29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, տնային կալանք
հայաստան, սամվել կարապետյան, տնային կալանք
Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց
19:00 09.07.2026 (Թարմացված է: 19:08 09.07.2026) Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է հունվարի 17-ից։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց։ Կարապետյանն իր պատիժը տանը կկրի ևս 2 ամիս։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Մինչ որոշումը դատախազը պահանջեց 3 ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը։
«Ապացուցման ծավալի հետ կապված առաջարկելու եմ հետազոտել փաստաթղթային ապացույցները, դրանից հետո էլ վկաները հարցաքննվեն։ Վկաներին մի շարք հարցեր են տրվելու մինչ այդ հետազոտված փաստաթղթերի հիման վրա։ Գտնում եմ, որ այդ ամենը ժամանակատար է, ու 3 ամիսն ամենայն հավանականությամբ չի էլ բավականացնի»,– ասաց դատախազը։
Փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ համակարծիք չեն այն տեսակետին, թե սկզբում պետք է հետազոտել փաստաթղթային ապացույցները, ապա հարցաքննվեն վկաները։ Նման խափանման միջոցների կիրառման պայմաններում ապացույցների բաշխումը չի բխում մեղադրյալի շահերից ու գործի արդյունավետությունից։
«Իմ պրակտիկայում շատ է լինում, որ կոնկրետ վկային հարցաքննելու ընթացքում անհրաժեշտ է լինում1-2 փաստաթղթի հղում անել։ Հենց այդ պահին դրանք հետազոտվում են, ու հարցերը տրվում են վկային»,– ասաց փաստաբանը։
Սամվել Կարապետյանն էլ իր ելույթում նշեց` 13 ամիս առաջ են իրեն մեղադրանքներ առաջադրվել, որոնցից մեկը եկեղեցու պաշտպանության համար էր։ Նա ընդգծեց` ինքն իր հայտարարությունով հպարտ է։
«Մյուս մեղադրանքներն էլ համարում եմ քննիչների և դատախազների կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս13 ամսում ես այդպես էլ չհասկացա, թե ինչի համար եմ մեղադրվում։ Կարծում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը»,– ասաց նա։
Կարապետյանը հավելեց` որպես
գրավ վճարված է մեծ գումար(4 միլիարդ դրամ (մոտավորապես10,6 միլիոն դոլար), ուստի կարելի է պահել գրավը, բայց վերացնել կալանքը` սահմանափակելով շփումները գործով անցնող վկաների` 10-20 անձի հետ։ Ֆերոյանը շեշտեց` ոչ իրավաչափ է մի քանի վկայի հարցաքննության համար130 հատոր նյութի ապացույցների հետազոտմանը սպասելիս Կարապետյանը գտնվի անազատության մեջ։
Նախկինում
գրավ էր վճարվել 4 մլրդ դրամ(մոտավորապես 10,6 միլիոն դոլար), իսկ այժմ պաշտպաններն առաջարկեցին ևս 400 մլն դրամ գրավ վճարել։
Փաստաբան Լիանա Գասպարյանն էլ նշեց` տնային կալանքը բանտային կալանքից չի տարբերվում, նման խիստ խափանման միջոցը իրավաչափ չէ, գրավի գումարի չափը բավարար է՝ ապահովելու պատշաճ վարքագիծը։
Դատավոր Վահե Դոլմազյանը, հրապարակելով որոշումը, նշեց` 3–ամսյա ժամկետը նշված գործողությունների համար շատ է, բայց 1 ամիսն էլ` ոչ այդքան բավարար։
Ուստի դատարանը որոշեց տնային կալանքը երկարաձգել 2 ամսով` մինչև սեպտեմբերի 18-ը։
Կարապետյանին արգելված է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները նշվել են նախկին որոշման մեջ, մնացած անձանց հետ կարող է շարունակել շփվել։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 4-ին` ժամը 14։30-ին։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի296-րդ հոդվածի 3-րդ մասի2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։