https://arm.sputniknews.ru/20251230/samvel-karapetjanin-teghapvokhvogh-avtvomeqenan-durs-ekav-erevankentrvon-qkhic-97390710.html
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն. տեսանյութ
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն. տեսանյութ
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի նկատմամբ ինտենսիվ սահմանափակումներ են կիրառվելու նաև տնային կալանքի պայմաններում։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T22:43+0400
2025-12-30T22:43+0400
2025-12-30T23:02+0400
հայաստան
երևան
սամվել կարապետյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97390407_0:27:1280:747_1920x0_80_0_0_c802765a5aed40ac2241258f39845355.jpg
Գործարար և բարերարար Սամվել Կարապետյանին տուն տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ԱԱԾ–ի մոտ հավաքված աջակիցները վանկարկեցին. «Սամվել, Սամվել»։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը գործարարի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը կայացրել էր ժամը 19։30-19։40-ի սահմաններում` արձանագրելով, որ կալանքը վերացվում է անհապաղ։Նա նշեց, որ տնային կալանքի պայմաններում էլ ինտենսիվ սահմանափակումներ են կիրառվելու Սամվել Կարապետյանի նկատմամբ։Պաշտպանները դատարանի որոշումը դեռևս ամբողջությամբ չեն ստացել, բայց ստանալուն պես լրացուցիչ դիրքորոշում կհայտնեն։ Փաստաբանի խոսքով՝ իրենց պատկերացրած խափանման միջոցը պետք է լիներ կալանքի վերացումը։Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ իրենք առանձին ասուլիսով հանդես կգան նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին խոսելու ու իրավիճակը ներկայացնելու համար։Նշենք, որ Սամվել Կարապետյանի համակիրները նրան ծափերով դիմավորեցին առանձնատան մոտ։ Գործարարը ձեռքով ողջունեց բոլորին ու ոստիկանների ուղեկցությամբ մտավ տուն։ Իրավապահները մի քանի րոպե անց դուրս եկան տնից։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սամվել Կարապետյանին տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանին տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից
2025-12-30T22:43+0400
true
PT0M25S
Первые кадры Самвела Карапетяна, который уже прибыл домой
Sputnik Արմենիա
Первые кадры Самвела Карапетяна, который уже прибыл домой
2025-12-30T22:43+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97390407_220:0:1216:747_1920x0_80_0_0_bc37a84b5bdd3b5be666193ee504bd95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սամվել կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, սամվել կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սամվել Կարապետյանը ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն. տեսանյութ
22:43 30.12.2025 (Թարմացված է: 23:02 30.12.2025) Սամվել Կարապետյանի նկատմամբ ինտենսիվ սահմանափակումներ են կիրառվելու նաև տնային կալանքի պայմաններում։
Գործարար և բարերարար Սամվել Կարապետյանին տուն տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ ԱԱԾ–ի մոտ հավաքված աջակիցները վանկարկեցին. «Սամվել, Սամվել»։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։
Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը գործարարի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը կայացրել էր ժամը 19։30-19։40-ի սահմաններում` արձանագրելով, որ կալանքը վերացվում է անհապաղ։
Նա նշեց, որ տնային կալանքի պայմաններում էլ ինտենսիվ սահմանափակումներ են կիրառվելու Սամվել Կարապետյանի նկատմամբ։
«Շփում կարող է լինել բացառապես մերձավոր ազգականների հետ։ Նախատեսված է նաև խոսքի սահմանափակում, ինչի վերաբերյալ առանձին անդրադարձ կկատարենք։ Որոշումը դեռևս ամբողջությամբ չենք ստացել։ Ստանալուն պես լրացուցիչ դիրքորոշում կհայտնենք։ Մեր պատկերացրած խափանման միջոցը պետք է լիներ կալանքի վերացումը»,- ասաց նա։
Պաշտպանները դատարանի որոշումը դեռևս ամբողջությամբ չեն ստացել, բայց ստանալուն պես լրացուցիչ դիրքորոշում կհայտնեն։ Փաստաբանի խոսքով՝ իրենց պատկերացրած խափանման միջոցը պետք է լիներ կալանքի վերացումը։
Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ իրենք առանձին ասուլիսով հանդես կգան նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին խոսելու ու իրավիճակը ներկայացնելու համար։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի համակիրները նրան ծափերով դիմավորեցին առանձնատան մոտ։ Գործարարը ձեռքով ողջունեց բոլորին ու ոստիկանների ուղեկցությամբ մտավ տուն։ Իրավապահները մի քանի րոպե անց դուրս եկան տնից։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։