https://arm.sputniknews.ru/20260707/gagik-tsarukjani-arjutsneric-meky-chi-artnacel-zlm-104328560.html
Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը չի արթնացել. ԶԼՄ
Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը չի արթնացել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանում տեղյակ չեն` լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T17:22+0400
2026-07-07T17:22+0400
2026-07-07T19:50+0400
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
առյուծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104334948_0:99:1054:693_1920x0_80_0_0_391c9835a6fc7540c3c8c678610b335c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներին քնեցնելը վտանգավոր հետևանք է ունեցել։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։Sputnik Արմենիան փորձեց լուրը ճշտել Երևանի քաղաքապետարանից։ Մեզ հայտնեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, բացի այդ քննչական գործողություններ են կատարվում, ուստի հավելյալ ինֆորմացիա չեն կարող տալ։Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104334948_0:26:1054:818_1920x0_80_0_0_7ba1ce833e5b3b4911f0986cd4989efd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, առյուծ
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, առյուծ
Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը չի արթնացել. ԶԼՄ
17:22 07.07.2026 (Թարմացված է: 19:50 07.07.2026) Երևանի քաղաքապետարանում տեղյակ չեն` լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներին քնեցնելը վտանգավոր հետևանք է ունեցել։ Այս մասին գրում է
«Փաստինֆոն»։
«Ոչ պաշտոնական տեղեկություններով` քնեցված առյուծներից մեկը չի արթնացել»,– հայտնում է լրատվամիջոցը։
Sputnik Արմենիան փորձեց լուրը ճշտել Երևանի քաղաքապետարանից։ Մեզ հայտնեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, բացի այդ քննչական գործողություններ են կատարվում, ուստի հավելյալ ինֆորմացիա չեն կարող տալ։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում
Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի: