00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տոտալ բռնապետության ռեժիմ․ Սուրենյանցը` Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին

© SputnikՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գործչի կարծիքով՝ Փաշինյանն այսօր բոլոր պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումների միջոցով փորձում է պահել իշխանությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«Մինչև հունիսի 7-ը մենք մի քիչ այլ Հայաստանում էինք ապրում, ունեինք այլանդակ իշխանություն, որը պետական, ազգային բոլոր կարմիր գծերը տրորել էր, բայց այդ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում․․․ Հունիսի 7-ին այդ ամենին ավելացավ նաև այն, որ հիմա ինքնահռչակ, ոչ լեգիտիմ իշխանություն ունենք։ Էս մարդն առանց տուրբուլենտության իշխանությունը պահել չի կարող։ Անընդհատ պետք է երկրում ռեպրեսիաներ լինեն, թշնամու կերպարներ ստեղծվեն․․․»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլոր պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Սուրենյանցը նշեց՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ (ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշում. խմբ․) լեգիտիմացրեց ԿԸՀ–ի «բեսպրեդելը»։ Ըստ նրա՝ այդ որոշմամբ, ըստ էության, երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջմանը նմանվող մի բան», որովհետև ապօրինի միջամտություններով ազդեցին ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածության և բաշխվածության վրա։
«Հայաստանը երկարաժամկետ կտրվածքով նման ավտորիտար ռեժիմ հանդուրժելու ռեսուրս չունի, իսկ եթե ես իմ կանխատեսման մեջ սխալվեմ, կնշանակի՝ Հայաստանը
դառնալու է ադրբեջանական ենթապետություն»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ հանգուցալուծման համար կարևոր է լինելու փողոցի ճնշումը։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Լրահոս
0