00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներ

Բաժանորդագրվել
Կոմբինատի աշխատակիցներին տուն են ուղարկել, էքսկուրսիաները չեղարկվել են։
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում:
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«13 տարվա աշխատող եմ, շատ գոհ եմ, բոլորս իր մեջքին կանգնած ենք: Երբեք այսպիսի բան չի եղել, այսքան տարվա մեջ առաջին անգամ եմ տեսնում: Առաջին անգամ է, որ մենք չկարողանանք աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ ինքն էլ 10 տարի է աշխատում ու մշտապես գոհ է եղել Գագիկ Ծառուկյանից: Պնդեց՝ իրենց լավ են վարձատրում, տոներին ու այլ օրերին էլ «լավ են նայում»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կոմբինատի աշխատակիցներին տուն են ուղարկել, էքսկուրսիաները չեղարկվել են, այդ մասին տեղեկացվել է շենքի մոտ գտնվող զբոսավարներին և զբոսաշրջիկներին։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Լրահոս
0