https://arm.sputniknews.ru/20260706/ishkhanutjuny-pvordzum-e-voch-te-lrecnel-ajl-chezvoqacnel-ynddimadir-arajnvordnerinabvovjan-104252990.html
Իշխանությունը փորձում է ոչ թե լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին․ Աբովյան
Իշխանությունը փորձում է ոչ թե լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին․ Աբովյան
Sputnik Արմենիա
Կադրերում երևում է, որ Ծառուկյանի տունը հսկում են դիմակավորված, ինքնաձիգներով զինված հատուկջոկատայինները։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T11:31+0400
2026-07-06T11:31+0400
2026-07-06T11:35+0400
հայաստան
արման աբովյան
գագիկ ծառուկյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104250900_2:0:1278:718_1920x0_80_0_0_de51bc6157fa00007b51e892942a139e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Իշխանությունը փորձում է ոչ թե պարզապես լռեցնել, այլ ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, անակնկալ չէ ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ ԲՀԿ անդամների համար։ Այլ բան է, թե ինչ ծավալի և ուժայինների ինչպիսի ներգրավմամբ է գործողությունն իրականացվում։Նա Ծառուկյանի տան խուզարկությունը «կիսառազմականացված օպերացիա» անվանեց (տունը հսկում են դիմակավորված, ինքնաձիգներով զինված հատուկջոկատայինները), շեշտեց՝ եթե նույն համառությամբ պաշտպանվեին Հայաստանի Հանրապետության շահերը, ապա մենք ավելի ապահով երկիր կունենայինք։Աբովյանը չբացառեց, որ այս ամենն արվում է երկիրը Բաքվի և Անկարայի կողմից հրահանգված գործընթացներին նախապատրաստելու նպատակով։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104250900_162:0:1119:718_1920x0_80_0_0_92dfc454935aef4f3cc39cba2c8dc9fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման աբովյան, գագիկ ծառուկյան, խուզարկություն
հայաստան, արման աբովյան, գագիկ ծառուկյան, խուզարկություն
Իշխանությունը փորձում է ոչ թե լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին․ Աբովյան
11:31 06.07.2026 (Թարմացված է: 11:35 06.07.2026) Կադրերում երևում է, որ Ծառուկյանի տունը հսկում են դիմակավորված, ինքնաձիգներով զինված հատուկջոկատայինները։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Իշխանությունը փորձում է ոչ թե պարզապես լռեցնել, այլ ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
Առավոտյան
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«Սա իրականում ֆաշիզմի ուղղակի դրսևորում է․․․ Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, գործողություն է, որի հիմնական նպատակն է փորձել ջարդել ընդդիմությանը։ Սա միայն Ծառուկյանի խնդիրը չէ, այլ բոլորինն է, նույնիսկ նրանցը, ովքեր այսօր, օրինակ, չեն համակրում ԲՀԿ-ին, բայց ընդդիմադիր հայացքներ ունեն»,- ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, անակնկալ չէ ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ ԲՀԿ անդամների համար։ Այլ բան է, թե ինչ ծավալի և ուժայինների ինչպիսի ներգրավմամբ է գործողությունն իրականացվում։
Նա Ծառուկյանի տան խուզարկությունը «կիսառազմականացված օպերացիա» անվանեց (տունը հսկում են դիմակավորված, ինքնաձիգներով զինված հատուկջոկատայինները), շեշտեց՝ եթե նույն համառությամբ պաշտպանվեին Հայաստանի Հանրապետության շահերը, ապա մենք ավելի ապահով երկիր կունենայինք։
Աբովյանը չբացառեց, որ այս ամենն արվում է երկիրը Բաքվի և Անկարայի կողմից հրահանգված գործընթացներին նախապատրաստելու նպատակով։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։