https://arm.sputniknews.ru/20260706/gagik-tsarukjany-voreve-kargavitshak-chuni-pashtpan-104268305.html
Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի․ պաշտպան
Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի․ պաշտպան
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդի տանը դեռ շարունակվում են քննչական գործողությունները։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T15:50+0400
2026-07-06T15:50+0400
2026-07-06T15:52+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
փաստաբան
սմբատ մինասյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91127033_0:0:1281:721_1920x0_80_0_0_c5dd45910c71259dec56a8cc5572fda5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի։ Նրա տնից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։Պատասխանելով հարցին` արդյոք տնից որևէ բան առգրավվել է` Մինասյանը նշեց՝ չի կարող դեռ որևէ բան ասել, որովհետև քննչական գործողությունները դեռ ավարտված չեն։Նա խոստացավ՝ խուզարկության ավարտից հետո պաշտպանները հայտարարություն կանեն, կանդրադառնան բոլոր հարցերին։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91127033_56:0:1091:776_1920x0_80_0_0_698eca7ccfec8d80b7d23e509bdef512.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, փաստաբան, սմբատ մինասյան, խուզարկություն
հայաստան, գագիկ ծառուկյան, փաստաբան, սմբատ մինասյան, խուզարկություն
Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի․ պաշտպան
15:50 06.07.2026 (Թարմացված է: 15:52 06.07.2026) ԲՀԿ առաջնորդի տանը դեռ շարունակվում են քննչական գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի։ Նրա տնից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։
Առավոտյան
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի, տան խուզարկությունը դեռ շարունակվում է»,- ասաց փաստաբանը։
Պատասխանելով հարցին` արդյոք տնից որևէ բան առգրավվել է` Մինասյանը նշեց՝ չի կարող դեռ որևէ բան ասել, որովհետև քննչական գործողությունները դեռ ավարտված չեն։
Նա խոստացավ՝ խուզարկության ավարտից հետո պաշտպանները հայտարարություն կանեն, կանդրադառնան բոլոր հարցերին։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։