https://arm.sputniknews.ru/20260702/chenq-patrastvum-veranajel-rdi-het-pajmanavvorvatsutjuny-erkatughu-masin-pashinjan-104102914.html
Չենք պատրաստվում վերանայել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունը երկաթուղու մասին. Փաշինյան
Չենք պատրաստվում վերանայել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունը երկաթուղու մասին. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T17:53+0400
2026-07-02T17:53+0400
2026-07-02T18:28+0400
նիկոլ փաշինյան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352857_0:0:1600:901_1920x0_80_0_0_d892d91169db3739fd5f494e40b05add.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը չի պատրաստվում վերանայել հայկական երկաթուղու կառավարման հետ կապված pայմանավորվածությունները ռուսական կողմի հետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների ֆոնին հայկական կողմն արդյոք հակված չէ միակողմանի լուծարել ՌԴ հետ պայմանագիրը, թեև Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռուսների թիկունքում որևէ պայմանավորվածություն չի պատրաստվում ձեռք բերել։ Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Ո՛չ, հնարավոր չէ, որ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, սակայն մյուս կողմից էլ` այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»։ ՀՀ–ն լծակ ունի, բայց չի խզի ՀԿԷ–ի կոնցեսիոն պայմանագիրը. ՓաշինյանՓաշինյանի խոսքով` արդեն սկսել են պրոցեներ, որոնք միտված են Գյումրի–Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը։ Նա հայտարարեց` չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։ «Շատ մանրամասներ չեմ կարող ասել, սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» բոլոր պրոցեսներում ներագրվված է, իրենք տեղյակ են բոլոր պրոցեսներից, թե ինչ է տեղի ունենում»,– եզրափակեց նա։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352857_102:0:1522:1065_1920x0_80_0_0_e22c7f2a60758aee1e3cfd70aef1e93f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երկաթուղի
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, երկաթուղի
Չենք պատրաստվում վերանայել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունը երկաթուղու մասին. Փաշինյան
17:53 02.07.2026 (Թարմացված է: 18:28 02.07.2026) ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը չի պատրաստվում վերանայել հայկական երկաթուղու կառավարման հետ կապված pայմանավորվածությունները ռուսական կողմի հետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների ֆոնին հայկական կողմն արդյոք հակված չէ միակողմանի լուծարել ՌԴ հետ պայմանագիրը, թեև Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռուսների թիկունքում որևէ պայմանավորվածություն չի պատրաստվում ձեռք բերել։ Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Ո՛չ, հնարավոր չէ, որ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, սակայն մյուս կողմից էլ` այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»։
Փաշինյանի խոսքով` արդեն սկսել են պրոցեներ, որոնք միտված են Գյումրի–Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը։
«Ինչ վերաբերում է մյուս հատվածներին, ապա աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում` ՌԴ մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել ու չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, քանի որ մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես կարող են, այդ թվում նաև մեր կողմից գործողություններ չանելու պատճառով միջազգային երկաթգծերը գան, մտնեն Հայաստան և Հայաստան մտնելով էլի շրջանցնեն Հայաստանը։ Չի կարող նման բան լինել»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա հայտարարեց` չպետք է մոռանալ, որ երկաթուղին մերն է և ՀՀ սեփականությունն է, որը մենք պետք է կառավարենք, ու այն պետք է ծառայի ՀՀ շահերին։
«Շատ մանրամասներ չեմ կարող ասել, սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» բոլոր պրոցեսներում ներագրվված է, իրենք տեղյակ են բոլոր պրոցեսներից, թե ինչ է տեղի ունենում»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին
Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին
հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին
հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։