00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն լծակ ունի, բայց չի խզի ՀԿԷ–ի կոնցեսիոն պայմանագիրը. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, ՀՀ վարչապետը համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները, և պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը` մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով։
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
Լրահոս
0