00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել. Փաշինյան

© Sputnik / Михаил МетцельՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Հունիսի 3–ին Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։
«Երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն ինքը մեկ շաբաթ, մեկ օր չէ։ Այսինքն` առաջիկայում կլինեն շփումներ. չի եղել նշանակված օր»,– այսօր հայտարարեց Փաշինյանը։
Լրագրողները հարցրին` այդ հանդիպումը կլինի՞ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում։
«ԵԱՏՄ–ում միջկառավարական խորհրդի նիստ է, որին միայն վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»,– պատասխանեց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից արտահանման սահմանափակումներին ու դրանց ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ապա Փաշինյանն ասաց` եթե այս տարվա մայիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 11 տոկոս, ապա հունվար–մայիսին` ավելի քան 8 տոկոս։

«Գիտեք` տնտեսության վրա միշտ էլ ինչ–որ ազդեցություններ լինում են` մի ճյուղն ակտիվանում է, մյուսը` պասիվանում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում ապրիլի 1-ին։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների տարբեր շերտեր` ռազմականից մինչև տնտեսական։ Խոսվել էր ՀԱՊԿ–ՀՀ հարաբերությունների, Հայաստան–Եվրամիություն–ԵԱՏՄ անհամատեղելիության, Լեռնային Ղարաբաղի խնդրի, երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու` Հայաստանի առաջարկի, ատոմակայանի խնդրի և այլ հարցերի մասին։
Լրահոս
0