https://arm.sputniknews.ru/20260401/pashinjany-putini-het-handipman-zhamanak-khvosel-e-gharabaghjan-sharzhman-masin-100506655.html
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղարաբաղյան շարժման մասին
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղարաբաղյան շարժման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարգավորման ամուր հիմք է։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T19:17+0400
2026-04-01T19:17+0400
2026-04-01T19:20+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
ղարաբաղյան շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100506335_0:0:1280:720_1920x0_80_0_0_bf2bee68e47bb188b34be87c0c9db821.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար։ՀՀ վարչապետը Պուտինին շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»։Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ խոսել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն հարց։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин и Пашинян высказались по поводу претензий Армении к ОДКБ
Sputnik Արմենիա
Путин и Пашинян высказались по поводу претензий Армении к ОДКБ
2026-04-01T19:17+0400
true
PT1M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100506335_161:0:1121:720_1920x0_80_0_0_eafc671813af9c3ee749a223101a3c25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան շարժում
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան շարժում
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղարաբաղյան շարժման մասին
19:17 01.04.2026 (Թարմացված է: 19:20 01.04.2026) ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարգավորման ամուր հիմք է։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Ես Հայաստանում արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար։
ՀՀ վարչապետը Պուտինին շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»։
Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ խոսել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն հարց։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը
Մոսկվա է մեկնել այսօր։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։