https://arm.sputniknews.ru/20260401/pashinjann-u-putiny-andradardzel-en-hapk-i-het-kapvats-hajastani-dzhgvohutjany-100510420.html
Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դժգոհությանը
Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դժգոհությանը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ պետք է փնտրել հարաբերությունների ամրապնդման հետագա ուղիներ։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T20:00+0400
2026-04-01T20:00+0400
2026-04-01T21:03+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509783_0:0:1601:901_1920x0_80_0_0_fcbd057eae0245072002f39568bb9e89.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հավակնությունների հարցում պետք է վերջակետ դնել և դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս՝ սպասվող ընտրությունների ֆոնին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:Պուտինը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել հարաբերությունների կայունացման, ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործընթացում՝ ապաշրջափակվում են տրանսպորտային ուղիները և այլն։«Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ ևս պետք է վերջակետ դնել, և ավելի լավ կլինի, եթե դա չդառնա ներքաղաքական գործընթացների մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում», – ասել է ՌԴ նախագահը։Վատ պարողին մի բան խանգարում է․ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների մասինՌուսաստանի ղեկավարին պատասխանել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, որովհետև երկրի իշխանությունները չեն կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը 2022 թվականի իրավիճակին չի արձագանքել իր պարտավորություններին համապատասխան։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետին։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև հաստատվել է խաղաղություն։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները Երևանի համար ունեն կարևոր նշանակություն։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509783_84:0:1499:1061_1920x0_80_0_0_9ad41d89a656f2867fcc128f0aa53980.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դժգոհությանը
20:00 01.04.2026 (Թարմացված է: 21:03 01.04.2026) ՌԴ նախագահը նշել է, որ պետք է փնտրել հարաբերությունների ամրապնդման հետագա ուղիներ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հավակնությունների հարցում պետք է վերջակետ դնել և դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս՝ սպասվող ընտրությունների ֆոնին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում հայտարարեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի կողմից այդ գործընթացին միջամտելը, որը արդեն դիտարկվում էր որպես Ադրբեջանի ներքին հարց, տեղին չէր լինի։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերամիավորմանը, եթե այն դիտարկվում է Ադրբեջանի կազմում, ես չեմ ուզում գնահատել՝ դա լավ է, թե վատ՝ խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից, բայց ենթադրում եմ, որ այդ որոշման մեջ որոշակի տրամաբանություն կար», –ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել հարաբերությունների կայունացման, ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործընթացում՝ ապաշրջափակվում են տրանսպորտային ուղիները և այլն։
«Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ ևս պետք է վերջակետ դնել, և ավելի լավ կլինի, եթե դա չդառնա ներքաղաքական գործընթացների մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում», – ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի ղեկավարին պատասխանել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, որովհետև երկրի իշխանությունները չեն կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը 2022 թվականի իրավիճակին չի արձագանքել իր պարտավորություններին համապատասխան։
«Մենք երբեք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև 2022 թվականին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործեին, բայց դրանք չգործեցին։ Եվ սա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք հիմա ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին մի պարզ պատճառով՝ որովհետև մինչ օրս ի վիճակի չենք մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ հակառակ այն պարտավորություններին, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն», — հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետին։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև հաստատվել է խաղաղություն։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները Երևանի համար ունեն կարևոր նշանակություն։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։