https://arm.sputniknews.ru/20260603/pajmanavvorvel-enq-yntrutjunneric-hetvo-handipel-vladimir-putini-het-nikvol-pashinjan-102958863.html
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ԵԱՏՄ–ի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T15:46+0400
2026-06-03T15:46+0400
2026-06-03T15:52+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
քարոզարշավ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102468846_0:0:961:540_1920x0_80_0_0_0be53c4f2348815b0e53f7493a089cfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր այս մասին Փաշինյանն ասաց Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ` մանրամասներ ներկայացնելով իր ու Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցից։Հունիսի մեկին հայտնի դարձավ, որ Պուտինը հունիսի 1–ին զանգել է Փաշինյանին նրա ծննդյան օրվա առթիվ: ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Դրանից հետո Կրեմլը, իսկ ապա Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեցին զրույցի մասին։ՔՊ–ի վարչապետի թեկնածուն հավելեց, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել։«Հիմա էլ կլուծվեն , որևէ վայրկյան կասկած չունենաք»,– նշեց Փաշինյանը։Ելույթի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը՝ հիշեցնելով, որ այս կառույցը հիմնված է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների անկաշկանդ շարժի վրա:Փաշինյանի պնդմամբ՝ ընդդիմադիրները փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102468846_46:0:846:600_1920x0_80_0_0_ea2f9aaf917bd6ee8d6153366d9c7789.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
15:46 03.06.2026 (Թարմացված է: 15:52 03.06.2026) Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ԵԱՏՄ–ի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր այս մասին Փաշինյանն ասաց Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ` մանրամասներ ներկայացնելով իր ու Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցից։
Հունիսի մեկին հայտնի դարձավ, որ
Պուտինը հունիսի 1–ին զանգել է Փաշինյանին նրա ծննդյան օրվա առթիվ: ՌԴ նախագահն ասել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Դրանից հետո
Կրեմլը, իսկ ապա
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեցին զրույցի մասին։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1–ին զանգել էր ծնունդս շնորհավորելու համար, բայց պարզ է՝ բացի շնորհավորանքից, նաև գործնական խոսակցություն ունեցանք ու պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,– ասաց նա։
ՔՊ–ի վարչապետի թեկնածուն հավելեց, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել։
«Հիմա էլ կլուծվեն , որևէ վայրկյան կասկած չունենաք»,– նշեց Փաշինյանը։
Ելույթի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը՝ հիշեցնելով, որ այս կառույցը հիմնված է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների անկաշկանդ շարժի վրա:
Փաշինյանի պնդմամբ՝ ընդդիմադիրները փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը: Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։