00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս է Արագածոտնի թեմի առաջնորդը հարկադրել մասնակցել հավաքին. նախկին քահանայի պատասխանը

© SputnikԱրամայիս Թախմազյան
Արամայիս Թախմազյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Նախկին քահանան պնդում է, թե չի առարկել, չի հակադրվել, որովհետև խնդիրներ կունենար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արագածոտնի թեմի նախկին քահանա, կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե- խմբ․) այսօր դատարանում ավելի քան 2 ժամ ցուցմունքի ընթացքում այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իրեն հարկադրել հավաքի մասնակցել կամ խոչընդոտել ընտրական իրավունքի իրականացմանը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Գործով տուժող են կարգալույծ հռչակված երկու քահանաներ՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ– խմբ․) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե– խմբ․)։
Թախմազյանը պնդում է, թե 2021թ․ ԱԺ ընտրություններից առաջ թեմի առաջնորդը քահանաների ժողով է հրավիրել, որի ժամանակ ուղղորդել է քահանաներին չքվեարկել գործող իշխանության օգտին։ Ըստ նրա՝ հնչել է հետևյալ արտահայտությունը՝ «ում ընտրում եք, ընտրեք, բացի Նիկոլից»։
Նախկին քահանան նաև հայտարարեց, որ 2023թ․ whatsapp-ի միջոցով իրենց նաև հրահանգում էին մասնակցել ընդդիմության կազմակերպած ցույցերին։
Պատասխանելով դատախազի հարցին, թե արդյոք իր կամքին հակառակ է ցույցերի գնացել, նախկին քահանան նշեց, որ այո, բայց և հավելեց, թե երբևէ չի բարձրաձայնել, որ չի ցանկանում ցույցերին մասնակցել։ Ինչո՞ւ չի բարձրաձայնել` իմաստ չի տեսել։ Նրա խոսքով՝ հարկադրանքի միջոցներ իր հանդեպ չեն կիրառվել, բայց ինքը համոզմունք է ունեցել, որ դա առաջնորդի ցանկությունն է և ինքը չի կարող ընդդիմանալ դրան։
Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել հայ ժողովրդին
Պաշտպանական կողմը հարց ուղղեց նախկին քահանային՝ արդյոք 2023թ․-ից հետո ևս հավաքների է մասնակցել, Թախմազյանը նշեց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին, օգտվում է իր լռելու իրավունքից։ Նշենք, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ կադրեր էին հրապարակվել, որոնցում երևում էին նախկին երկու քահանաները՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ– խմբ․) և Արամայիս Թախմազյանը։
«Այս գործի առանձնահատկությունն այն է, որ դուք ասում եք՝ իմ կամքով չեմ գնացել, այ դա հիմա պետք է բացատրեք դատարանին։ Այն, ինչ մինչև հիմա պատմել եք, ոնց որ թե դրա հետ կապ չունի»,- նշեց պաշտպան Ռոման Ահարոնյանը։
Նախկին քահանան պնդում է, թե չի առարկել, չի հակադրվել, որովհետև իմաստ չի տեսել, իր ընկալմամբ՝ խնդիրներ կունենար։
Թե որտեղից նման ենթադրություն, նախկին քահանայի խոսքով՝ թեմում շուրջ 10 տարի ծառայել է, այդտեղից էլ ենթադրությունը։ Արդյոք ծառայության ընթացքում իր հանդեպ հարկադրանքի միջոցներ կիրառվե՞լ են կամ իր հանդեպ վատ վերաբերմունք եղե՞լ է թեմի առաջնորդի կողմից․ Թախմազյանը հայտարարեց, թե «սրբազանը լավ մարդ է», ավելին՝ ներողություն խնդրեց, եթե «ոչ պատշաճ է արտահայտվել նրա անձի հանդեպ»։
«Արդյոք վախի զգացում ունեցե՞լ եք առաջնորդի նկատմամբ»,- հարցրեց պաշտպաններից մեկն Արամայիս Թախմազյանին։
«Ոչ, վախի զգացում չի եղել»,- պատասխանեց նա։
Պաշտպանները հարց ուղղեցին՝ արդյոք իրեն տուժող համարու՞մ է։
Ասաց՝ «այո», ըստ նրա՝ տուժել է, որ գնացել է մի հավաքի, որին չի ցանկացել գնալ, բայց պաշտպանների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու մտքով չի անցել առարկել և չգնալ հավաքի, ո՞րն է հակադրանքը եղել։
Ինչ վերաբերում է ընտրություններին ազատ կամքի խոչընդոտմանը, Թախմազյանը նշեց՝ ավելի շուտ առաջնորդի կողմից ուղղորդում է եղել, բայց կոնկրետ չի ասվել՝ ում օգտին քվեարկել, ինչպես նաև քվեարկությունից հետո էլ հարց չի հնչել, թե ում է ընտրել։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով, իսկ մարտի 17–ին ազատեց տնային կալանքից` կիրառելով բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Լրահոս
0