00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խոշտանգվում է մեր ժամանակը. ինչի՞ց էին դժգոհ փաստաբանները «Սրբազան պայքարի» գործով դատին

© Sputnik«Սրբազան պայքարի» գործով դատ
«Սրբազան պայքարի» գործով դատ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
«Սրբազան պայքարի» գործով դատ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի և ևս 17 անձի գործով հաջորդ նիստը կկայանա մոտ 1 ամիս անց։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով դատական նիստին շարունակվեց ապացույցների փուլը։
Նշենք, որ հունիսի 18-ին տեղի ունեցած դատական նիստին որոշում կայացվեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։ Այս որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը` բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։
Դատախազը ապացույցների փուլում ներկայացնում էր փորձաքրեագիտական հետազոտությունների արդյունքները` կարդալով մի եզրակացություն, որը վերաբերում էր ոմն Հայկ Մաթևոսյանի տանը հայտնաբերված գույքին և իրերին։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ անհասկանալի էր` ինչ կապ ունի Մաթևոսյանի տնից առգրավվածը, քանի որ վերջինը գործով ո՛չ վկա է, ո՛չ հարցաքննվել է, ո՛չ էլ մեղադրյալ։
«Պարզ չէ` ներկայացված ապացույցը` ում կամ ինչին էր վերաբերում։ Մենք գրեթե 2 ժամ ծախսեցինք` լսելու այս ամենը։ Այս նիստերի ընթացքում արդեն անիմաստ ենք համարում առարկություններ ներկայացնել դատարանին։ Ինչպես կասեր Միքայել սրբազանը` նմանատիպ դատական նիստերի ժամանակ խոշտանգվում է իր ինտելեկտը։ Այս նիստերին խոշտանգվում է ոչ միայն մեր ինտելեկտը, այլև կյանքը, ժամանակը և պարզ տրամաբանությունը։ Անհասկանալի է` ինչ կապ ունի Հայկ Մաթևոսյանի տնից առգրավված խոհանոցային դանակը, «բրոնե ժիլետը» և կացինիկն այս գործի հետ»,– ասաց Սողոյանը։
Կոչ արեց չհետազոտել այնպիսի ապացույցներ, որոնք հետագայում, մասնավորապես եզրափակիչ ելույթների փուլում, չեն կարողանալու հիմնավորել, թե ինչ կապ ունեն դատարանում նստածներից թեկուզ որևէ մեկի հետ։ Սողոյանը շեշտեց` նիստի ընթացքում հնչած ապացույցներից որևէ մեկում չհնչեց մեղադրյալներից գեթ մեկին վերաբերող որևէ հանցակազմ։
«Եվս մեկ չապացույցով ժամանակ վատնեցինք մեր կյանքից` չհիմնավորելով այս աբսուրդ մեղադրանքները»,– ասաց փաստաբանը։
Նա դիմեց դատարանին նաև Բագրատ սրբազանի տնային կալանքի հասցեն փոխելու համար։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հորդորեց անհոգ լինել ու վստահեցրեց` այդ հարցը կշտկվի։ Նշեց, որ կփոխվի նաև պատարագի մասնակցելու ժամը` երկարաձգելով մինչև 14։00–ն։
Հաջորդ դատական նիստը կայանալու է հուլիսի 23-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։
Լրահոս
0