https://arm.sputniknews.ru/20260423/bagrat-srbazani-kalanqy-erkaradzgvec-2-amsvov-101308164.html
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Sputnik Արմենիա
Սրբազանի փաստաբանները նշեցին, որ մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը և հիմքը չկար։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T16:56+0400
2026-04-23T16:56+0400
2026-04-23T17:40+0400
բագրատ սրբազան
դատ
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431249_0:0:1600:901_1920x0_80_0_0_db2be296bd2d88d362ffc754df3d1927.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը։Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվեց ակցիայով. դահլիճում բարձրացվեցին «Դարձե՛ք մեզնից մեկը», «Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ» և նմանատիպ այլ թվերով, ինչպես նաև «Ազատություն սրբազանին» գրառմամբ պաստառներ։Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, թե չեն վերացել կամ առնվազն չեն փոփոխվել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը։«Բագրատ Գալստանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու տեսանկյունից»,– ասաց Հովհաննիսյանը։Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը նախ հիշեցրեց, որ դատախազությունը մինչ օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին` ժամը 15։00–ին։Նշենք, որ սրբազանի կալանքը երկարաձգվել էր 2026 թվականի փետրվարի 19–ին` 2 ամսով։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431249_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ee9575fee098b6912fa311656aaf34b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, դատ, դատարան, կալանք
բագրատ սրբազան, դատ, դատարան, կալանք
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
16:56 23.04.2026 (Թարմացված է: 17:40 23.04.2026) Սրբազանի փաստաբանները նշեցին, որ մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը և հիմքը չկար։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը։
«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,– ասաց Ֆարխոյանը։
Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվեց ակցիայով. դահլիճում բարձրացվեցին «Դարձե՛ք մեզնից մեկը», «Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ» և նմանատիպ այլ թվերով, ինչպես նաև «Ազատություն սրբազանին» գրառմամբ պաստառներ։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, թե չեն վերացել կամ առնվազն չեն փոփոխվել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը։
«Բագրատ Գալստանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու տեսանկյունից»,– ասաց Հովհաննիսյանը։
Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը նախ հիշեցրեց, որ դատախազությունը մինչ օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։
«Մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը և հիմքը չկար։ Այո՛, որևէ ձևակերպում, որը կվկայեր իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին»,– նշեց Սողոյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին` ժամը 15։00–ին։
Նշենք, որ սրբազանի կալանքը երկարաձգվել էր 2026 թվականի փետրվարի 19–ին` 2 ամսով։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին
երկարացվեց ևս երեք ամսով։