https://arm.sputniknews.ru/20260624/vorvoshum-ka-himnavvorum-voch-rvobert-qvocharjani-pashtpany-kyhi-dem-nerkajacvats-hajci-masin-103789355.html
Որոշում կա, հիմնավորում` ոչ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` ԿԸՀ–ի դեմ ներկայացված հայցի մասին
Որոշում կա, հիմնավորում` ոչ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` ԿԸՀ–ի դեմ ներկայացված հայցի մասին
Sputnik Արմենիա
Արամ Օրբելյանի խոսքով՝ ԿԸՀ որոշման մեջ առկա են նաև ընթացակարգային խնդիրներ, ինչպես նաև նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունը... 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T12:46+0400
2026-06-24T12:46+0400
2026-06-24T12:46+0400
ռոբերտ քոչարյան
հայց
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
դատարան
հհ դատախազություն
միջնորդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103786530_0:78:1500:922_1920x0_80_0_0_afdf824c523b26ec9a842843dd2bf0b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի` վարչական դատարան ներկայացված հայցի առանցքային խնդիրը ոչ թե քրեական գործի բովանդակությունն է, այլ այն, որ ԿԸՀ-ն իր որոշման մեջ չի ներկայացրել բավարար հիմնավորումներ, թե ինչու է համաձայնություն տվել դատախազության միջնորդությանը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։Փաստաբանը նշեց, որ ԿԸՀ–ում քննվող վարույթի ընթացքում պաշտպանական կողմը մի շարք փաստարկներ է ներկայացրել՝ պնդելով, որ քրեական հետապնդումը իրավաչափ չէ, առկա են քաղաքական դրդապատճառների մասին կասկածներ, ինչպես նաև հարցեր են առաջանում գործընթացի ժամանակագրության վերաբերյալ։ Սակայն, նրա խոսքով, հանձնաժողովը հրաժարվել է այդ հարցերին բովանդակային գնահատական տալ։«Մենք շատ պարզ հարց ենք տվել՝ ի՞նչ պետք է լինի, որ համաձայնությունը մերժվի, որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է՝ իրավունք ունի նաև համաձայնություն չտալ։ Մենք պետք է հասկանանք ապացուցողական ստանդարտը՝ դա կարող է ցածր լինել, կարող է բարձր լինել»,– ասաց Օրբելյանը։Փաստաբանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն բոլոր ներկայացված առարկություններին պատասխանել է նույն տրամաբանությամբ՝ նշելով, թե դատարան չէ, իրավական գնահատականներ չի տալիս և քաղաքական հարցեր չի քննարկում։ Միևնույն ժամանակ, Օրբելյանի գնահատմամբ, վերջնական վարչական ակտում բացակայում են պատճառաբանությունները, որոնք կհիմնավորեին հանձնաժողովի որոշումը։Օրբելյանի խոսքով՝ առկա են նաև ընթացակարգային խնդիրներ։ Նրա պնդմամբ՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունը լիարժեք չի ապահովվել, իսկ հանձնաժողովի որոշման հիմքերը դատարանում փաստացի ստիպված են պարզաբանել ոչ թե ԿԸՀ ներկայացուցիչները, այլ դատավարության մյուս մասնակիցները։Փաստաբանը շեշտեց, որ վարչական դատարանը չպետք է գնահատական տա անձի մեղավորության կամ քրեական հետապնդման հիմնավորվածության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատարանի առաքելությունն է ստուգել, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով իրականացրել է իրեն վերապահված լիազորությունները և բավարար կերպով հիմնավորել է իր որոշումը։Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 16-ին դիմեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։Հունիսի 17-ին փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ. գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի այդ գործարքի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103786530_84:0:1417:1000_1920x0_80_0_0_121ff229fe8805493514a987f235c3d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, հայց, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դատարան, հհ դատախազություն, միջնորդություն
ռոբերտ քոչարյան, հայց, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դատարան, հհ դատախազություն, միջնորդություն
Որոշում կա, հիմնավորում` ոչ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` ԿԸՀ–ի դեմ ներկայացված հայցի մասին
Արամ Օրբելյանի խոսքով՝ ԿԸՀ որոշման մեջ առկա են նաև ընթացակարգային խնդիրներ, ինչպես նաև նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունը լիարժեք չի ապահովվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի` վարչական դատարան ներկայացված հայցի առանցքային խնդիրը ոչ թե քրեական գործի բովանդակությունն է, այլ այն, որ ԿԸՀ-ն իր որոշման մեջ չի ներկայացրել բավարար հիմնավորումներ, թե ինչու է համաձայնություն տվել դատախազության միջնորդությանը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ
հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի
որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։
Փաստաբանը նշեց, որ ԿԸՀ–ում քննվող վարույթի ընթացքում պաշտպանական կողմը մի շարք փաստարկներ է ներկայացրել՝ պնդելով, որ քրեական հետապնդումը իրավաչափ չէ, առկա են քաղաքական դրդապատճառների մասին կասկածներ, ինչպես նաև հարցեր են առաջանում գործընթացի ժամանակագրության վերաբերյալ։ Սակայն, նրա խոսքով, հանձնաժողովը հրաժարվել է այդ հարցերին բովանդակային գնահատական տալ։
«Մենք շատ պարզ հարց ենք տվել՝ ի՞նչ պետք է լինի, որ համաձայնությունը մերժվի, որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է՝ իրավունք ունի նաև համաձայնություն չտալ։ Մենք պետք է հասկանանք ապացուցողական ստանդարտը՝ դա կարող է ցածր լինել, կարող է բարձր լինել»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն բոլոր ներկայացված առարկություններին պատասխանել է նույն տրամաբանությամբ՝ նշելով, թե դատարան չէ, իրավական գնահատականներ չի տալիս և քաղաքական հարցեր չի քննարկում։ Միևնույն ժամանակ, Օրբելյանի գնահատմամբ, վերջնական վարչական ակտում բացակայում են պատճառաբանությունները, որոնք կհիմնավորեին հանձնաժողովի որոշումը։
«Ցանկացած մարդ կարող է բացել և կարդալ այդ վարչական ակտը ու տեսնել, որ չկա ոչ մի պատճառաբանություն, թե ինչու տրվեց համաձայնությունը կամ ինչու չմերժվեց այն։ Ուղղակի արձանագրված է, որ դատախազությունը ներկայացրել է միջնորդություն, և դրանից հետո որոշում է կայացվել»,– նշեց նա։
Օրբելյանի խոսքով՝ առկա են նաև ընթացակարգային խնդիրներ։ Նրա պնդմամբ՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունը լիարժեք չի ապահովվել, իսկ հանձնաժողովի որոշման հիմքերը դատարանում փաստացի ստիպված են պարզաբանել ոչ թե ԿԸՀ ներկայացուցիչները, այլ դատավարության մյուս մասնակիցները։
Փաստաբանը շեշտեց, որ վարչական դատարանը չպետք է գնահատական տա անձի մեղավորության կամ քրեական հետապնդման հիմնավորվածության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատարանի առաքելությունն է ստուգել, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով իրականացրել է իրեն վերապահված լիազորությունները և բավարար կերպով հիմնավորել է իր որոշումը։
«Վարչական մարմինը պետք է որոշեր, պատճառաբաներ, հիմնավորեր իր դիրքորոշումը, իսկ վարչական դատարանը պետք է վերանայեր այդ որոշումը։ Հիմա ստացվում է, որ դատարանը փորձում է հասկանալ, թե ընդհանրապես ինչ պետք է քննարկվի»,– ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 16-ին
դիմեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
Հունիսի 17-ին փաստաբան
Արամ Օրբելյանը հայտարարեց` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ. գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի այդ գործարքի հետ։