https://arm.sputniknews.ru/20260620/rvobert-qvocharjany-kyhi-dem-hajc-e-nerkajacrel-dataran-103675111.html
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել դատարան
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել դատարան
Sputnik Արմենիա
Հայցը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T13:37+0400
2026-06-20T13:37+0400
2026-06-20T13:57+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայց
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_0:0:1600:901_1920x0_80_0_0_70ee455b1ddb38ae14260c21a054329f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։Հայցադիմումը, որը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 16-ին դիմեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։Հունիսի 17-ին փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ. գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի այդ գործարքի հետ։«Նոր քրեական գործն աբսուրդային է». Ռոբերտ Քոչարյանին հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97806800_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7b42b30f3f668c1ae30c9dc9bac9fb84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայց, դատարան
հայաստան, ռոբերտ քոչարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայց, դատարան
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել դատարան
13:37 20.06.2026 (Թարմացված է: 13:57 20.06.2026) Հայցը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա վիճարկում է ԿԸՀ–ի` հունիսի 17-ի
որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։
Հայցադիմումը, որը հունիսի 19-ի երեկոյան է դատարան մուտքագրվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 16-ին
դիմեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի, այդ թվում` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։
Հունիսի 17-ին փաստաբան
Արամ Օրբելյանը հայտարարեց` Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ. գործը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի այդ գործարքի հետ։