00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԿԸՀ–ն համաձայնություն տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի. Օրբելյան

© SputnikԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանը տարակուսած է, թե ժամեր շարունակ ինչով էին զբաղված ԿԸՀ-ում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։ ԿԸՀ–ն այսօր փակ նիստում քննեց դատախազության միջնորդությունը։
«Հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքն ինչ է անում։ Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ–ն ամբողջ նիստի ընթացքում մի քանի անգամ նույն միտքն է կրկնել, թե «իրավական, քաղաքական հարցեր, փաստեր չեն քննարկում, դատարան չեն», ուստի փաստաբանն ինքն էլ է տարակուսած, թե ժամեր շարունակ ինչով էին զբաղված ԿԸՀ-ում։
Օրբելյանը վստահ է, որ դատախազությունը հիմա զուտ քաղաքական պատվեր է կատարում՝ վաղեմության բոլոր ժամկետներն անցած գործը վերհիշելով։
Հիշեցնենք` փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ ներկայացված փաստերը վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Նրա խոսքով՝ հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չի զբաղեցրել, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է։
Լրահոս
0