https://arm.sputniknews.ru/20260616/rvobert-qvocharjani-nkatmamb-nvor-qrgvorts-kharucvi-datakhazutjuny-kyh-e-dimel-103560200.html
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ կհարուցվի՞. դատախազությունը ԿԸՀ է դիմել
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ կհարուցվի՞. դատախազությունը ԿԸՀ է դիմել
Sputnik Արմենիա
Միջնորդությունը ներկայացվել է պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն... 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T18:36+0400
2026-06-16T18:36+0400
2026-06-16T18:56+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ռոբերտ քոչարյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98200773_0:83:1600:983_1920x0_80_0_0_e42b494f2af4388c36137dad6cf2dc38.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ–ից։Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։ԿԸՀ ուղարկված պաշտոնական գրությամբ դատախազությունը հայցում է հանձնաժողովի թույլտվությունը՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու համար։Ըստ գրության՝ ներկայացվել են նաև քրեական վարույթի համապատասխան հիմնավորող նյութերը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար հայտարարում էր նա։Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վերահաստատեց իր հայտարարությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98200773_90:0:1511:1066_1920x0_80_0_0_eaa615495fedb5e5576dc83e3077e792.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ռոբերտ քոչարյան, հհ դատախազություն
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ռոբերտ քոչարյան, հհ դատախազություն
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ կհարուցվի՞. դատախազությունը ԿԸՀ է դիմել
18:36 16.06.2026 (Թարմացված է: 18:56 16.06.2026) Միջնորդությունը ներկայացվել է պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ–ից։
Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։
ԿԸՀ ուղարկված պաշտոնական գրությամբ դատախազությունը հայցում է հանձնաժողովի թույլտվությունը՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու և նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու համար։
Ըստ գրության՝ ներկայացվել են նաև քրեական վարույթի համապատասխան հիմնավորող նյութերը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։
«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա», – պարբերաբար
հայտարարում էր նա։
Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ էլ
վերահաստատեց իր հայտարարությունները։