https://arm.sputniknews.ru/20260612/israjeln-inqn-e-vorvoshelu-anvtangutjan-mijvocarumnery-netanjahui-grasenjaki-khvorhrdakan---103453117.html
Իսրայելն ինքն է որոշելու անվտանգության միջոցառումները. Նեթանյահուի գրասենյակի խորհրդական
Իսրայելն ինքն է որոշելու անվտանգության միջոցառումները. Նեթանյահուի գրասենյակի խորհրդական
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր ԱՄՆ–ի հետ կարգավորման մասին 14 կետից բաղկացած հուշագիր: 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T18:59+0400
2026-06-12T18:59+0400
2026-06-12T18:59+0400
բենիամին նեթանյահու
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77454113_0:0:1598:899_1920x0_80_0_0_8c3c1e43828a77b4bfd7baaa23a5535e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ–ի և Իրանի միջև ռազմական հակամարտության ավարտի մասին հուշագրի հնարավոր ստորագրման ֆոնին Իսրայելն ինքնուրույն կորոշի պետության անվտանգության ապահովման միջոցները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։«Իսրայելն իր անվտանգությունն ապահովում է սեփական գնահատականների հիման վրա», - հայտարարել է Գենդելմանը:Խորհրդականը հավելել է, որ իսրայելական կողմի համար կարևոր է համաձայնագրի արդյունքը, որը կապահովեր Իրանի իրական զինաթափումը՝ դուրս բերելով հարստացված ուրանը, ապամոնտաժելով հարստացնող հզորությունները, ավարտելով տարածաշրջանում իրանական ուժերի աջակցությունը: Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն ըստ պայմանների կատարման կորոշի հետագա գործողությունները։Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հունիսի 12–ին հայտարարց, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/15/77454113_0:0:1200:899_1920x0_80_0_0_1631fd8fee02ac44be279ab0a6adad36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին նեթանյահու, իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր
բենիամին նեթանյահու, իսրայել, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր
Իսրայելն ինքն է որոշելու անվտանգության միջոցառումները. Նեթանյահուի գրասենյակի խորհրդական
Ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր ԱՄՆ–ի հետ կարգավորման մասին 14 կետից բաղկացած հուշագիր:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ–ի և Իրանի միջև ռազմական հակամարտության ավարտի մասին հուշագրի հնարավոր ստորագրման ֆոնին Իսրայելն ինքնուրույն կորոշի պետության անվտանգության ապահովման միջոցները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ կարգավորման մասին 14 կետից բաղկացած հուշագիր, որը, մասնավորապես, ենթադրում է 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի հետ սահմանակից գոտիներից: Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման առնվազն 300 մլրդ դոլարի չափով ծրագրեր:
«Իսրայելն իր անվտանգությունն ապահովում է սեփական գնահատականների հիման վրա», - հայտարարել է Գենդելմանը:
Խորհրդականը հավելել է, որ իսրայելական կողմի համար կարևոր է համաձայնագրի արդյունքը, որը կապահովեր Իրանի իրական զինաթափումը՝ դուրս բերելով հարստացված ուրանը, ապամոնտաժելով հարստացնող հզորությունները, ավարտելով տարածաշրջանում իրանական ուժերի աջակցությունը: Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն ըստ պայմանների կատարման կորոշի հետագա գործողությունները։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին
մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց
հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ
արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը
սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ
հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
հունիսի 12–ին հայտարարց, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները
հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։