https://arm.sputniknews.ru/20260612/irany-hraparakel-e-amni-het-kargavvorum-nakhatesvogh-hushagri-teqsty-103421454.html
Իրանը հրապարակել է ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը
Իրանը հրապարակել է ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը
Sputnik Արմենիա
Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված հարցերը ներառված չեն հուշագրում։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T13:42+0400
2026-06-12T13:42+0400
2026-06-12T13:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83c8168b20e0c0dc4b6aa45c88dd25b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը, որը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։Հուշագրով նախատեսվում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը, Իրանի սահմանակից գոտիներից դուրս բերել ամերիկյան ուժերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իրանի վերականգնման` առնվազն 300 մլրդ դոլարի ծրագիր պետք է ներկայացնեն։Ըստ գործակալության` փաստաթղթում կետ կա, որի համաձայն` պետք է դադարեցվի իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ գործող պատժամիջոցների գործողությունը։Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնագիր կստորագրեն։ Իրանի և ԱՄՆ-ի հուշագրում Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» աջակցությանը վերաբերող հարցեր ներառված չեն։Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_444bf5fdfe6a376c57ddcb111c3103fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
Իրանը հրապարակել է ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը
Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված հարցերը ներառված չեն հուշագրում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը, որը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։
Հուշագրով նախատեսվում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը, Իրանի սահմանակից գոտիներից դուրս բերել ամերիկյան ուժերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իրանի վերականգնման` առնվազն 300 մլրդ դոլարի ծրագիր պետք է ներկայացնեն։
Ըստ գործակալության` փաստաթղթում կետ կա, որի համաձայն` պետք է դադարեցվի իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ գործող պատժամիջոցների գործողությունը։
Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնագիր կստորագրեն։ Իրանի և ԱՄՆ-ի հուշագրում Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» աջակցությանը վերաբերող հարցեր ներառված չեն։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին
մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց
հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ
արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը
սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ
հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները: